Էություն

տիեզերքում գոյություն ունեցող ինչ-որ բան

Էությունը երևույթ է որը գոյություն ունի որպես սուբյեկտ կամ օբյեկտ, իրական կամ պոտենցիալ, կոնկրետ կամ վերացական, ֆիզիկական կամ ոչ-ֆիզիկական։ Աբստրակցիան և իրավական կեղծությունը սովորաբար համարվում են էություններ։ Պարտադիր չէ, որ էությունը լինի կենդանի կամ ներկա։

Այս երևույթը տարբեր կիրառումներ ունի։ Այն կարող է վերաբերել կենդանիներին, բնությանը, անշունչ առարկաներին, թվաբանությանը, մարդկային հնարքներին, կորպորացիաներին, կամ գերբնական էակներին։

Փիլիսոփայության մեջ խմբագրել

Գոյաբանությունը (օնտոլոգիան)՝ գոյության և ներկա լինելու ուսումնասիրությունն է։ «Օնտոս» արմատը ծագում է հին հունարենից և նշանակում է «լինել»։

  Օնտոլոգիական հետազոտության ժամանակ... հարցնում են հատկությունների կամ ֆիզիկական հարաբերությունների և կառուցվածքների մասին, օրինակ գրչի դեպքում մենք կարող ենք անել հետևյալ օնտիկ դիտարկումները դրա վերաբերյալ. այն սև է, լի կապույտ թանաքով, և գրասեղանիս վրա։
- Հյուբերտ Լ․ Դրեյֆըս[1]
 

Իրավագիտության և քաղաքականության մեջ խմբագրել

Իրավագիտության մեջ, իրավաբանական անձը մի էություն է որը կրում է օրինական իրավունքներ և պարտավորություններ (օրինակ՝ ֆիզիկական անձ կամ իրավունքի սուբյեկտ

Քաղաքականության մեջ, էություն տերմինը օգտագործվում է որպես երկրների վարչական բաժանումների խորհրդանիշ (օրինակ՝ Բոսնիա և Հերցեգովինա

Բժշկության մեջ խմբագրել

Բժշկության մեջ, ախտային էությունը որևէ ախտաբանական գործընթացի հետևանքով առաջացած հիվանդություն է։ Ախտային էությունը չի սահմանվում որպես համախտանիշ։

Համակարգչային գիտության մեջ խմբագրել

Համակարգչային գիտության մեջ, էությունը մի երևույթ է որն ունի ինքնություն։ Այն անկախ է իր հատկանիշների փոփոխություններից և ներկայացնում է կարևոր տեղեկատվություններ որոնք սովորաբար պահպանվում են տվյալների բազայում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հյուբերտ Լ․ Դրեյֆըս, «A Companion to Heidegger», էջ 3։ (2008)