Էշլինգ Ֆրանչոզի (անգլ.՝ Aisling Franciosi, հունիսի 6, 1993(1993-06-06), Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում կատարած Լիանա Սթարքի և «Սոխակը» ֆիլմում կատարած Քլեր Քերոլի դերերով։

Էշլինգ Ֆրանչոզի
Ծնվել էհունիսի 6, 1993(1993-06-06) (30 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա
ԿրթությունԹրինիթի քոլեջ
Քաղաքացիություն Իռլանդիա և  Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Էշլինգ Ֆրանչոզին ծնվել է 1993 թվականի հունիսի 6-ին Իտալիայում, հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Իռլանդիայի Դուբլին քաղաք։ Սովորել է Թրինիթիի քոլեջում։

Հեռուստատեսությունում առաջնաելույթ է ունեցել 2012 թվականին՝ «Մանրուքներ» սերիալում խաղալով էպիզոդիկ դեր[1][2][3]։ 2015 թվականին «Փլուզում» սերիալում, որտեղ խաղացել է 2013-2016 թվականներին[4][5], կատարած դերի համար «Երկրորդ պլանի լավագույն դրամատիկ դերասանուհի» կատեգորիայում ստացել է «Irish Film and Television Awards» մրցանակը[6]։ 2015 թվականին նկարահանվել է «Լեգենդներ» սերիալում[7]։ Հետո՝ 2016-2017 թվականներին, «Գահերի խաղը» սերիալի 2 էպիզոդում խաղացել է Լիանա Սթարքի դերը[8][9]։

2019 թվականներին «Սոխակը» ֆիլմում լավագույն դերի համար արժանացել է «AACTA» մրցանակի[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ս Մանրուքներ Trivia Թրիշ
2013-2016 ս Փլուզում The Fall Քեթի Բենեդետո
2014 ս Տարօրինակություն Quirke Ֆիբի Գրիֆին
2014 ֆ Ջիմիի սրահը Jimmy's Hall Մարիա
2015 ս Վեռա Vera Սիգուռնի Օ’Բրայեն
2015 ս Լեգենդներ Legends Քեյթ Քրոուֆորդ
2016-2017 ս Գահերի խաղը Game of Thrones Լիանա Սթարք
2018 ս Հանճար Genius Ֆերնանդա Օլիվյե
2018 ֆ Սոխակը The Nightingale Քլեր Քերոլ
2020 ս Ես գիտեմ, որ դա ճիշտ է I Know This Much Is True երիտասարդ Դեսա
2020 ֆ Տուն Home Դելտա
2020 ս Սև նարգիզ Black Narcissus Ռուֆի քույրը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Quirke star Aisling’s shocked by controversy
  2. First Encounters: Aisling Franciosi and Aoife Page
  3. The Fall’s rising star: introducing our new girl crush, Aisling Franciosi
  4. Aisling Franciosi, UK Stars of Tomorrow 2014
  5. «The Fall» Star Aisling Franciosi on Getting Tied Up by Jamie Dornan
  6. IFTA 2015 NOMINEES
  7. Winter Ave Zoli, Kelly Overton, Aisling Franciosi, Steve Kazee Join TNT’s ‘Legends’
  8. Game Of Thrones: the Jon Snow revelation and what it all means
  9. Game of Thrones' Aisling Franciosi to star in Jennifer Kent’s The Nightingale
  10. «AACTA Awards Winners & Nominees». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլինգ Ֆրանչոզի» հոդվածին։