Էնն Հեբերլեյն
Էնն (Աննա) Հելեն Հեբերլեյն շվեդ.՝ Ann Helen Heberlein, ծննդյամբ՝ Հոլմստրեմ (շվեդ.՝ Holmström), հունիսի 22, 1970, Մալմյո), շվեդ գրող և գիտնական, աստվածաբանության և բարոյագիտության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների հեղինակ[1]։ Առավելապես հայտնի է կյանքի երկբևեռ խանգարումների վերաբերյալ իր ինքնակենսագրական զեկույցով՝ «Ես չեմ ուզում մեռնել, պարզապես չեմ ուզում ապրել» (շվեդ.՝ «Jag vill inte dö, jag Vill bara inte leva», 2008): Հեբերլեյնն առաջադրվել է խորհրդարանում 2018 թվականի ընդհանուր ընտրություններում՝ որպես Չափավոր կուսակցության ներկայացուցիչ[2]։
Էնն Հեբերլեյն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Մալմյո |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Լունդի համալսարան (2005) |
Երկեր | Jag vill inte dö, jag vill bara inte leva? |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Աշխատավայր | Լունդի համալսարան |
Կայք | annheberlein.com |
Ann Heberlein Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրել2005 թվականին Հեբերլեյնը Լունդի համալսարանում պաշտպանել է «Չարաշահումներ և ներողամտություն» («Kränkningar och förlåtelse») թեմայով ատենախոսությունը։ Ատենախոսությունը վերաբերվում էր մեղքի, ամոթի, բարոյական պատասխանատվության, չարաշահումների և ներողամտություն հարցերին[1]։ 2007 թվականի հունվարին Ստոկհոլմի համալսարանում դասավանդել է գործնական փիլիսոփայության դասընթաց` աշխատելով քրեական արդարադատության համակարգի նախագծի վրա[3]։
2004 թվականին գրել է «Den sexuella människan», 2008 թվականին՝ «Det var inte mitt fel! Om konsten att ta ansvar» գրքերը։ Հեբերլեյնը համարվում է Sydsvenskan և Dagens Nyheter թերթերի հեղինակն ու տեսաբանը, ինչպես նաև նախկինում հոդվածներ է գրել Expressen և Axess թերթերի համար[4]։ Նա հոդվածներ է գրել նաև Kyrkans tidning քրիստոնեական թերթի համար։ Պարբերաբար հանդես է գալիս նաև Sveriges Radio Р1- ում, իր սեփական «Tankar för dagen» ռադիոհաղորդաշարով[5]։
2008 թվականին Հեբերլեյնը հրապարակեց «Ես չեմ ուզում մեռնել, պարզապես չեմ ուզում ապրել» (շվեդ.՝ «Jag vill inte dö, jag Vill bara inte leva») ինքնակենսագրական գիրքը՝ իր կյանքի մասին, ինքնասպանությունների, ծանր անհանգստությունների և երկբևեռ աֆեկտիվ խանգարումների վերաբերյալ մտորումներով, որը իր վրա բևեռեց ամբողջ երկրի ուշադրությունը։
2012 թվականին Ստոկհոլմի Թագավորական դրամատիկական թատրոնում գրքի հիման վրա ներկայացում բեմադրվեց[6]։ 2016 թվականի մայիսի 24-ին Հեբերլեյնը հրաժարվեց Sydsvenskan-ից՝ հայտարարելով, որ մշակույթի խմբագիր Ռաքել Չուկրին արգելել է Facebook-ի իր անձնական էջում քննադատական հոդվածներ գրել արտագաղթի և իսլամի վերաբերյալ։ Չուկրին հերքում էր դա[7]։
2018 թվականի հունվարի 26-ին Kickstarter-ը արգելեց[8] Հեբերլեյնի «Բռնաբարություն և մշակույթ - խմբակային բռնությունների ուսումնասիրությունը Շվեդիայում 2012-2017 թթ.» (Rape and Culture - A survey of group violence in Sweden 2012-2017) գրքի համար ֆինանսական միջոցների հավաքագրումը, որը նորություն դարձավ Շվեդիայի լրատվամիջոցներում[9]։
Մատենագիտություն
խմբագրել- Den banala godheten. Greycat Publishing (2017)
- Gud, om vi ska talas vid du och jag måste jag vara helt ärlig. Bonnier (2015)
- Etik : människa, moral, mening : en introduktion. Bonnier (2014)
- Ett gott liv. Albert Bonniers förlag (2011)
- En liten bok om ondska. Albert Bonniers förlag (2010)
- Jag vill inte dö, jag vill bara inte leva. Weyler förlag (2008)
- Det var inte mitt fel! Om konsten att ta ansvar. ICA bokförlag (2008)
- Kränkningar och förlåtelse. Thales förlag (2005)
- Den sexuella människan. Etiska perspektiv. Lund (2004)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Ann Heberlein». Avhandlingar.se. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Stefan Olofson (16.06.2017). «Ann Heberlein kandiderar för M i riksdagsvalet». Газета Norra Skåne. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Ann Heberlein lämnar Svenska kyrkan» (շվեդերեն). Kyrkans Tidning. 2008 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Malena Rydell (14 октября 2011). «Ann Heberlein: Ett gott liv». Kvällstidningen Expressen. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Tankar för dagen» (շվեդերեն). 11.11.2009. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Jag vill inte dö, jag vill bara inte leva». Dramaten.se. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Louise Lindberg (24 мая 2016). «Ann Heberlein rasar mot Sydsvenskan – avslutar samarbetet» (շվեդերեն). Сайт Resume. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Våldtäkt och kultur - Ann Heberlein (Suspended)» (անգլերեն). Оф. сайт Kickstarter. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Kickstarter stoppar finansieringen av Heberleins nya bok om våldtäkt». Dagens Nyheter. 26 января 2018. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Հեբերլեյն» հոդվածին։ |