Էնն-Մարի Գումբա (ֆր.՝ Anne-Marie Goumba, հոկտեմբերի 9, 1954(1954-10-09), Ռուանդա), Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Ազգային ժողովի անդամ և Պանաֆրիկյան խորհրդարանի անդամ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության քաղաքական գործիչ Աբել Գումբայի կինը։

Էնն-Մարի Գումբա
Ծնվել էհոկտեմբերի 9, 1954(1954-10-09) (69 տարեկան)
ԾննդավայրՌուանդա
Քաղաքացիություն Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
ԿրթությունԿենտրոնական Աֆրիկայի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՊանաֆրիկյան խորհրդարանի անդամ, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Ազգային ժողովի անդամ և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունԱռաջընթացի հայրենասիրական ճակատ

Վաղ կյանք խմբագրել

Էնն-Մարի Մբակոնդոն ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 9-ին Ռուանդայի Նիանզա քաղաքում։ Բարձրագույն կրթություն ստացել է Ռուանդայի Սեյվ համայնքի Բարձրագույն նորմալ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Կենտրոնական Աֆրիկայի կաթոլիկ համալսարան։ Հետագայում 1973-1977 թթ. դասավանդել է Բուտարեի բժշկական ֆակուլտետում, որտեղ հանդիպում է Աբել Գումբային, որը դասավանդում էր հանրային առողջության հարցերով։ Հետագայում նրանք ամուսնացել են[1]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Էնն-Մարի Գումբայի ամուսինը եղել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության երկարատև քաղաքական բարեփոխիչներից, որը հիմնադրել էր այն, ինչն ի վերջո դարձավ Առաջընթացի հայրենասիրական ճակատ կուսակցություն։ Էնն-Մարի Գումբան նույնպես աջակցել է Առաջադիմական հայրենասիրական ճակատ կուսակցությանը և մասնակցել Կենտրոնական Աֆրիկայի 2005 թվականի ընդհանուր ընտրություններին, Բանգիի 5-րդ թաղամասից 37.32-% ձայնով ընտրվել պատգամավոր։ Նույն ընտրություններում ամուսինը կորցրեց իր տեղը։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո նա ընդգրկվել է Պանաֆրիկյան խորհրդարանում որպես Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ[1]։ 2015 թվականի հունվարին նա բարձր է գնահատել Ռուանդայի խաղաղապահ գործողությունները, ասելով, որ թեև 30 տարի ապրել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, երբեք չի մոռացել, որ ինքը Ռուանդայից է[2]։ Էնն-Մարի Գումբան կանանց և երեխաների նկատմամբ բռնությունները կանխող Les Flamboyants հասարակական կազմակերպության համակարգողն է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bradshaw, Richard; Fandos-Rius, Juan (2016). Historical Dictionary of the Central African Republic. Lanham, MD: Rowman & Littlefield. էջեր 312–314. ISBN 978-0-81087-991-1.
  2. «Rwandais de Centrafrique : Rapatriés au vu du comportement des RDF». Rwanda News (French). 2015 թ․ հունվարի 29. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «PRESU: les travaux connaissent une avancée» (French). Journal de Bangui. 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)