Էնիվա (լեռ)
Էնիվա (ճապ.՝ 恵庭岳), ակտիվ ստրատոհրաբուխ Շիկոցու Տոյա ազգային պարկում՝ Հոկայդո, Ճապոնիա։
Էնիվա | |
---|---|
ճապ.` 恵庭岳 | |
Տեսակ | հրաբուխ |
Երկիր | Ճապոնիա |
Վարչատարածքային միավոր | Հոկայդո |
Աշխարհագրական տեղադրություն | Հոկայդո |
Մասն է | 100 Geological Sites in Japan |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1320 մ |
Պահպանման տարածք | Shikotsu-Tōya National Park? և Toya-Usu UNESCO Global Geopark? |
Վերջին ժայթքում | ~1700 - 1730 |
Աշխարհագրություն և նկարագրություն
խմբագրելԷնիվան գտնվում է Տարումաե և Ֆուպպուսի[en] լեռների կողքին, Շիկոցու րաբուխների շնորհիվ ստեղծված խառնարանային լճի ափին։ Էնիվան այս երեք լեռներից ամենաբարձրն է։
Էնիվա հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել մոտ 1700 թվականի սկզբին (± 30 տարի)[1]։ Այս իրադարձությանը վերաբերյալ պատմական արձանագրություն չի մնացել, սակայն տեֆրոխրոնոլոգիան ցույց է տալիս ֆրեատիկ[en] ցեխային սելավային պայթյուններ խառնարան № 3-ում և այն փաստցիա ապացույց է ահամարվում, որ մոտ 300 տարի առաջ տեղի է ունեցել ժայթքում։ Այս ժայթքումից երկու դար առաջ ռադիոածխածնային թվագրումը ցույց է տալիս նմանատիպ ժայթքում խառնարան № 2-ում մինչև մեկ այլ ժայթքում, բայց խառնարան № 1-ում։ Թվագրված ամենահին ժայթքումն է համարվում մոտ մ.թ.ա. 100 թվականին Էնիվայի գագաթի արևելյան կողմում տեղի ունեցած պայթուցիկ ժայթքումը (ըստ ռադիոածխածնային թվագրման)։ Այս բոլոր իրադարձությունները հրաբխին տալիս են հրաբխային պայթյունավտանգության ինդեքս (VEI) 2[2]։
Լեռ տանող միակ հետիոտնի ճանապարհը նրա արևելյան մասում է գտնվում։ Այն սկսվում է անտառից՝ իր սահմանից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա։ Վերելքը շրջապատող միջավայրը քարքարոտ է և ալպիական։ Վերելքը տևում է 3−3,5 часа.[3][4]
Էնիվայի շրջակայքում կան ոսկու և արծաթի հանքավայրեր, որոնք մշակվում են երեք հանքերում՝ Էնիվայում, Հիկարիրյույում և Չիտոզեում։ Մասնագետների չափումները պարզել են, որ հանքավայրերը մոտ 40 միլիոն տարվա վաղեմություն ունեն և, հետևաբար, շատ ավելի հին են, քան հրաբուխը[5]։ Հրաբխի առաջին երակները հայտնաբերվել են 1899 թվականին, իսկ թանկարժեք մետաղների արդյունահանումը սկսվել է 1935 թվականին։ Էնիվա հանքավայրը լուծարվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին։ Հիկարիրյու և Չիտոզե հանքավայրերում արդյունաբերությունը շարունակվել է մինչև 1986 և, համապատասխանաբար, 2006 թվականները[6]։
1972 թվականի Ձմեռային օլիմպիական խաղեր
խմբագրել1972 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում Էնիվա լեռան լանջին անցկացվել են լեռնադահուկային սպորտի տղամարդկանց և կանանց մրցումները։ Մրցաշարը սկսվում էր գագաթից և ավարտվում լեռան հարավարևմտյան ստորոտում, ինչը բարդացնում էր մարզիկների հաղթանակին հասնելու ճանապարհը տեղի բնական լանդշաֆտի պատճառով[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Global Volcanism Program». Smithsonian Institution.
- ↑ «Global Volcanism Program | Shikotsu». Smithsonian Institution | Global Volcanism Program (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Paul Hunt, Hiking in Japan: An Adventurer's Guide to the Mountain Trails, pg. 181
- ↑ Robert Storey, North-East Asia on a Shoestring, pg. 327
- ↑ Chitose-Geschichtskommission (Hrsg.): 新千歳市史. Chitose, 2010, S. 44-45.
- ↑ Masahiro Asada. 北海道金鉱山史研究. Universität Hokkaidō, Sapporo, 1999, ISBN 4-8329-6021-0.
- ↑ 1972 Winter Olympics official report. Արխիվացված 2008-02-26 Wayback Machine pp. 281-4.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էնիվա լեռ
- Էնիվա լեռան օլիմպիական վայր
- Շիկոցու-կո լիճ(չաշխատող հղում)
- Հեծանվավազք Հոկայդոյում