Էնեդա Թարիֆա (ալբ․՝ Eneda Tarifa, մարտի 30, 1982(1982-03-30)[1], Տիրանա, Ալբանիա)[2], ալբանացի երգչուհի։ 2016 թվականին Ստոկհոլմում «Fairytale» («Հեքիաթ») ներկայացրել է Ալբանիան «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում[3], սակայն եզրափակիչ չի անցել։

Էնեդա Թարիֆա
Բնօրինակ անունալբ․՝ Eneda Tarifa
Ծնվել էմարտի 30, 1982(1982-03-30)[1] (42 տարեկան)
Տիրանա, Ալբանիա
Երկիր Ալբանիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքenedatarifa.com
 Eneda Tarifa Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էնեդա Թարիֆան ծնվել է 1982 թվականի մարտի 30-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

1997 թվականին Սաիմիր Չիլիի հետ «Yjet e shpresës» երգով առաջին անգամ մասնակցել է ալբանական «Festivali i Këngës» երաժշտական փառատոնին։ Այդ ժամանակ նրան չի հաջողվել լավագույն եռյակ մտնել։ 2001 թվականին Էնեդան երգել է «Ika larg» ստեղծագործությունը մեկ այլ ալբանական փառատոնում՝ «Kënga Magjike»-ում։

2004 թվականին Ալբանիան առաջին անգամ մասնակցել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին, և «Festivali i Këngës 42» փառատոնը միաժամանակ դարձել է նաև մրցույթի նախընտրական փուլ՝ երկիրը ներկայացնելու համար։ Էնեդա Թարիֆան «Qëndroj» երգով փորձել է հաղթել փառատոնը, սակայն այդ անգամ ապարդյուն. նա կարողացել է միայն հասնել մինչև եզրափակիչ։

2006 թվականին երգչուհին երկրորդ անգամ մասնակցել է «Kënga Magjike» մրցույթին, այս անգամ «Rreth zjarrit tënd» երգով։ Նա 154 միավորով զբաղեցրել է չորրորդ տեղը[4]։ Հաջորդ տարի Էնեդան կրկին հանդես է եկել «Festivali i Këngës»-ում «E para letër» երգով՝ զբաղեցնելով 10-րդ տեղը։

2007 թվականին երգչուհին «Mos Harro» երգով հանդես է եկել «Polifest» փառատոնում, իսկ 2008 թվականին՝ կրկին «Kënga Magjike» փառատոնում «Zeri im» երգով։ Նա նաև արժանացել է «Çmimi Fun Tune» մրցանակին։

2010 թվականին Էնեդան «Më veten» երգով հաղթել է «Top Fest 2010»-ում։ Այդ նույն թվականին նա դարձել է ալբանական «Top Channel» հեռուստաընկերության «Portokalli» հաղորդման վարողը[5]։

Եվրատեսիլ 2016

խմբագրել

2015 թվականի դեկտեմբերին Էնեդան «Përrallë» երգով ի վերջո հաղթել է «Festivali i Këngës 54» մրցույթում, ինչը նրան իրավունք էր տալիս Ստոկհոլմում ներկայացնելու Ալբանիան «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում[6]։ Փառատոնից հետո տված հարցազրույցում երգչուհին հայտնել է, որ «Եվրատեսիլում» կատարելու համար երգը կթարգմանվի անգլերեն։ Երգի անգլալեզու «Fairytale» («Հեքիաթ») տարբերակը թողարկվել է հոլովակի հետ մարտի 15-ին[7]։

Մրցույթի ժամանակ Էնեդան նաև մտադիր է եղել թողարկել դեբյուտային ալբոմը, որի վրա աշխատում էր։ «Fairytale» երգը մրցույթի եզրափակիչ չի անցել։

Անձնական կյանք

խմբագրել

Երգչուհին ամուսնացած է Էրյոն Զալոշնյայի հետ (ալբ․՝ Erjon Zaloshnja), իսկ 2013 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Արիան[8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Eneda_Tarifa
  2. «Певица Энеда Тарифа». hochu.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  3. Anthony, Granger (2015 թ․ դեկտեմբերի 27). «ALBANIA: ENEDA TARIFA IS OFF TO STOCKHOLM». Eurovoix.
  4. «Kënga Magjike History». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Eneda Tarifa Biography». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. Brey, Marco (2015 թ․ դեկտեմբերի 28). «Eneda Tarifa to represent Albania with a Fairytale"». Eurovision.tv.
  7. «Eurovision 2016 — Eneda Tarifa (Albania) / Энеда Тарифа (Албания)».
  8. «Eneda Tarifa Bëhet Nënë, Vjen Në Jetë Aria». Teksteshqip. 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնեդա Թարիֆա» հոդվածին։