Էդլա արգելոց


Երկիր{{{2}}} Էստոնիա
Կազմավորվել է – 1985 թ.
Տարածքը – 10 110 հա
58°52′12″ հս․ լ. 26°12′17″ ավ. ե.HGЯO

Էնդլա (էստ․՝ Endla looduskaitseala), պետական արգելոց Էստոնիայում, Յարվամաա (Կոեռու), Յիգևամաա (Յիգևա, Պայուսի), Լյաենե-Վիրումաա (Ռակե) նահանգների տարածքում՝ Պանդիվեռե բարձրավայրում։ Զբաղեցնում է 10 110 հա տարածք[1]։

Endla raba 2023

Ձևավորվել է 1980 թ.-ին 8 162 հա տարածքով որպես բնության պահպանվող տարածք։ Այնուհետև 1985 ստացել է արգելոցի կարգավիճակ։ 1997 թ.-ին արգելոցը ընդգրկվել է այսպես կոչված Ռամսարի ցուցակում (Ռամսարի համաժողով), որի համաձայն պահպանվող տարածքի ջրա-ճահճային տարածքներն ստացել են միջազգային կարգավիճակ, իսկ 2004 թ.-ից՝ «Նատուրա-2000»-ի ցուցակում[2]։

Էդլա արգելոցի տարածքի մեծ մասը պատված է անտառներով, առկա են մեծ թվով ճահճուտներ, լճեր և յուրահատուկ աղբյուրներ։ Առկա են նաև տորֆի հսկայական պաշարներ, որոնց հաստությունը կարող է հասնել մինչև 8 մ։ Այստեղ բնակվում են ավելի քան 450 բուսատեսակներ։

Արգելոցն ունի հարուստ և բազմազան ֆաունա։ Այստեղ բնակվում են ավելի քան 180 թռչնատեսակ, 42 տեսակ կաթնասուն, միջատների ու սողունների հարյուրավոր տեսակներ։ Ջրային տարածքներում բնակվում են բազմաթիվ ձկնատեսակներ, որոնց որսը որոշակի սահմանափակումներով թույլատրելի է[3]։

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էստոնիայի ջրային աղբյուրները: (էստոներեն)
  2. Էնդլա արգելոց
  3. «Սիրողական ձկնորսությունը Էնդլա և Սինիյառվ լճերում։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.