HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանդիվեռե (այլ կիրառումներ)

Պանդիվեռե բարձրավայր (էստ․՝ Pandivere kõrgustik), Էստոնիայի հյուսիսային և կենտրոնական մասի չորս ամենամեծ բարձրավայրերից մեկը։ Գտնվում է ալիքաձև հարթավայրում, մինչև 166 մ բարձրությամբ։ Անվանումը ստացել է Լյաենե-Վիրումաա նահանգի Վեյկե-Մաառյա շրջանի Պանդիվեռե գյուղի անունով[1][2]։

Տեսարան Էբավեռե բլուրի գագաթից։

Տարածվում է Ռավեռե և Պայդե քաղաքների միջև, հարավում հասնելով մինչև Վիռտսյառվ լիճը։ Կազմված է հիմնականում կրաքարերից։ Ծովի մակերևույթից բարձրությունը բարձրավայրի ծայրամասերում կազմում է 80 մ, ամենաբարձր կետերն են Էմումյագին (էստ․՝ Emumägi 166 մ, սա Էստոնիայի հյուսիսային մասի ամենաբարձր կետն է), Կելավեռեն (էստ․՝ Kellavere Mägi, 156 մ) և Էբավեռեն (էստ․՝ Ebavere mägi, 146 մ)[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Տառմիստո Վ. Յու. (1978)։ «Էստենական ԽՍՀ. III. Բնությունը»։ in Ա. Մ. Պրոխորով։ Մեծ սովետական հանրագիտարան, 3-րդ հր. 30։ Մոսկվա: Խորհրդային հանրագիտարան։ էջ 631 
  2. 2,0 2,1 «Pandivere kõrgustik» (էստոներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է 2010-09-11