Էնդրյու Օլկոթ «Էնդի» Հելլեթ (անգլ.՝ Andrew Alcott "Andy" Hallett; օգոստոսի 4, 1975(1975-08-04), Բարնսթեյբլ, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 29, 2009(2009-03-29)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2], ամերիկացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է «Հրեշտակ» հեռուստասերիալում կատարած սատանա Լորանի դերով։ Ինչպես նաև կատարել է «Հրեշտակ» հեռուստասերիալի սաունդթրեքը՝ «Angel: Live Fast, Die Never»։

Էնդի Հելլեթ
Ծնվել էօգոստոսի 4, 1975(1975-08-04)
ԾննդավայրԲարնսթեյբլ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմարտի 29, 2009(2009-03-29)[1] (33 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՄասաչուսեթս
ԿրթությունAssumption University? և Barnstable High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիԱնգել

Կենսագրություն խմբագրել

Էնդրյու Հելլեթը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Քեյփ-Կոդ թերակղզու Օստերվալ գյուղում։ Նա ընտանիքի միակ երեխան է։ 1993 թվականին Էնդին ավարտել է Բրանտստեյբլi միջնակարգ դպրոցը, և հետո ընդունվել է Մասաչուսեթս նահանգի Վուստերի Ասամպտոն քոլեջ։

Կարիերա խմբագրել

Լոս Անջելես տեղափոխվելուց հետո Հալլեթն աշխատել է անշարժ գույքի գործակալությունում։ Ի վերջո նա դարձել է Քեյ Քոուլի՝ «Բաֆֆի՝ վամպիրների կործանիչը» ֆիլմի ստեղծող Ջոս Ուիդոնի կնոջ օգնականը։ Շուտով Ուիդոնը նրան առաջարկել է «Հրեշտակ» հեռուստասերիալում խաղալ սատանա Լորնի դերը, որը կարող է զգալ մարդու աուրան կարաոկե-բարում երգելիս։ Երեք լսումներից հետո նրան հաստատել են դերի համար[3]։ «Հրեշտակը» դարձել է Հելլեթի նորամուտային աշխատանքը, ինչպես նաև 1999 թվականին նա խաղացել է «Բաֆիի» էպիզոդում։ Որպես երկրորդ պլանի կերպար Լորնը հայտնվել է սերիալի 45 էպիզոդներում, իսկ հետո, չորրորդ եթերաշրջանի վերջին ինը սերիաներում և ամբողջ հինգերորդ եթերաշրջանում Հելլեթը ընդգրկվել է հիմանական դերասանական կազմի մեջ (ընդհանուր առմամբ Հելլեթը հայտնվել է սերիալի 110-ից 76 էպիզոդներում)։ Լորնի կերպարի ստեղծման համար ամեն անգամ պահանջվել է ավելի քան 4 ժամ[4]։ «Հրեշտակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Հալլեթը նկարահանվել է նաև «Շարժիչներ» (2001) և «Հնարավորություն» (2002) ֆիլմերում, Էմբեր Բենսոնի հետ։

Մահ խմբագրել

2005 թվականին տված հարցազրույցում Հելլեթը հայտարարել է, որ ատամի ինֆեկցիայի պատճառով, որն արյան մեջ տարածվել է մինչև սիրտը, նա հոսպիտալացվել է կարդիոմիոպաթիա ախտորոշմամբ[5]։ Սրա պատճառով նրա սրտային մկանները և փականները թուլացել են։ 2009 թվականին սրտի հետ կապված խնդիրների պատճառով Հելլեթն երեք անգամ հոսպիտալացվել է։ 2009 թվականի մարտի 29-ին դերասանը մահացել է սրտային անբավարարության պատճառով՝ Լոս Անջելեսի հիվանդանոցում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-andy-hallett1-2009apr01,0,319761.story
  2. Blankstein, Andrew; Muskal, Michael (2009 թ․ ապրիլի 1). «Andy Hallett, actor appeared in 'Angel' dies at 33». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ մարտի 31-ին.
  3. Bratton, Kristy and Ritchie, Jeff. «All This and Heaven Too» Արխիվացված 2008-09-05 Wayback Machine, Andy Hallett interview, City of Angel magazine, December 2001.
  4. Krug, Kurt Anthony. «Good Night, Folks» — Andy Hallett 1975—2009 Արխիվացված 2009-04-05 Wayback Machine, Mania.com. April 3, 2009.
  5. «Lorne Again», Official UK Angel Magazine Issue #23, June 2005.
  6. Borzillo-Vrenna, Carrie (2009 թ․ մարտի 30). «Angel Star Andy Hallett Dies of Heart Failure». E! Online. Վերցված է 2009 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Հելլեթ» հոդվածին։