Էնդա Քեննի (իռլ.՝ Éanna Ó Cionaoith, ապրիլի 24, 1951(1951-04-24)[1], Կասլբար, Կոննախտ, Իռլանդիա), իռլանդացի պետական գործիչ, քաղաքագետ, Իռլանդիայի Հանրապետության Ֆինել Գել կուսակցության առաջնորդը։ Իռլանդիայի վարչապետը 2011 թվականի մարտի 9-ից մինչև 2017 թվականի հունիսի 14-ը:

Էնդա Քեննի
Enda Kenny at Connecting for Life launch (2015, cropped).jpg
 
Կուսակցություն՝ Ֆինե Գել
Կրթություն՝ St Patrick's College? և NUI Galway?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր ապրիլի 24, 1951(1951-04-24)[1] (69 տարեկան)
Ծննդավայր Կասլբար, Կոննախտ, Իռլանդիա
Քաղաքացիություն Flag of Ireland.svg Իռլանդիա
Հայր Henry Kenny?
Ամուսին Fionnuala Kenny?
 
Ինքնագիր Accession Treaty 2011 Enda Kenny signature.svg
 
Պարգևներ

Order of Innisfallen?

ԿենսագրությունԽմբագրել

Էնդա Քեննին ծնվել է 1951 թվականին Իռլանդիայում։ Սովորել է Իռլանդիայի ազգային համալսարանում։ Կրթություն ստանալուց հետո աշխատել է հանրակրթական դպրոցում` որպես տարրական դասարանների ուսուցիչ։

1954 թվականին նրա հայրը՝ Հենրի Քեննին, ներգրավել է քաղաքական գործունեության մեջ։ 1975 թվականին փոխարինել է հորը (վերջինս մահացել է քաղցկեղից)։ Հոր մահից հետո նա դարձել է ամենաերիտասարդ պատգամավորը Իռլանդիայի խորհրդարանում։ 1986 թվականին դարձել է պետական երիտասարդական քաղաքականության նախարար[2]։

1986 թվականին դարձել է երիտասարդական քաղաքականության պետական նախարար[2], այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1987 թվականի խորհրդարանական ընտրություններում Ֆինե Հելի պարտությունը։ 1994 թվականին Քեննին մասնակցել է նոր իշխող դաշինքի ստեղծման շուրջ բանակցություններին։ Քեննին կոալիցիոն կառավարությունում դարձել է զբոսաշրջության և առևտրի նախարար։ 1996 թվականի հուլիսից մինչև դեկտեմբերը, երբ Իռլանդիան ԵՄ Խորհրդի նախագահ պետություն էր, Քեննին առևտրի ոլորտում ղեկավարել է համատեղ գործողությունները։ Քեննիի նախաձեռնությամբ Դուբլինում վերսկսվել է մարտի 17-ին` Սուրբ Պատրիկի օրը, շքերթների անցկացումը:

2001 թվականին Ֆինե Հելի ղեկավարի պաշտոնից Ջոն Բրուտոնի հրաժարականից հետո Քեննին մասնակցել է նոր ղեկավարի ներկուսակցական ընտրություններին: Կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Մայքլ Նունանը, որը, սակայն, արդեն 2002 թվականին հրաժարական է տվել խորհրդարանական ընտրություններում կուսակցության պարտությունից հետո[3]: Կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Քեննին։ Նա ավտոմատ կերպով գլխավորել է Դոյլ Էրյանի ընդդիմությունը։ 2004 թվականի տեղական ընտրություններում կուսակցությունը 468 տեղ է ստացել տարածաշրջանային իշխանության մարմիններում նախկին 436-ի փոխարեն, իսկ Եվրախորհրդարանում կայացած ընտրություններում՝ 5 տեղ նախկին 4-ի փոխարեն: 2010 թվականի ամռանը նրա ղեկավար պաշտոնը հաստատվել է այն բանից հետո, երբ կուսակիցների մի մասը անհամաձայնություն էր հայտնել իր վարած կուրսի հանդեպ։

Այն բանից հետո, երբ 2010 թվականին Իռլանդիան ստիպված էր բազմամիլիարդանոց վարկեր վերցնել տնտեսության կայունությանն աջակցելու համար, Քեննին հայտարարել է, որ վարչապետ ընտրվելու դեպքում ձգտելու է հասնել վարկի պայմանների վերանայմանը[3][4]։ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Քեննին հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճին, թեև նա վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն էր[5]։ Նրա քննադատների կարծիքով՝ Քեննին կուսակցության թույլ խոսնակ է և վատ առաջնորդ[3]։

2011 թվականի մարտի 9-ին Քեննին դարձել է Իռլանդիայի նոր վարչապետը։ Նրա օգտին քվեարկել է 117 պատգամավոր, դեմ է քվեարկել 27 պատգամավոր[6]։

2016 թվականի մայիսի 5-ին` կոալիցիոն երկար բանակցություններից հետո, Քեննին վերընտրվել է վարչապետի պաշտոնում[7]։

2016 թվականի մայիսի 6-ին ձևավորվել է փոքրամասնության կառավարություն, որում Էնդա Քեննին վարչապետի աթոռից բացի ստացել է պաշտպանության նախարարի պաշտոնը[8]։

Ամուսնացել է 1992 թվականին, ունի երեք երեխա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  2. 2,0 2,1 Государственный министр в Ирландии не участвует в заседаниях правительства
  3. 3,0 3,1 3,2 «Does Enda Kenny have what it takes to lead Ireland?» (անգլերեն)։ BBC։ 12.02.2011 
  4. «В Ирландии назначили досрочные парламентские выборы»։ Lenta.ru։ 02.02.2011 
  5. «Enda Kenny not taking part in Irish election debate» (անգլերեն)։ BBC։ 08.02.2011 
  6. «Enda Kenny elected Ireland's prime minister»։ BBC։ 09.03.2011 
  7. Энда Кенни с четвертой попытки переизбран на пост премьера Ирландии | Rutoday.com
  8. «Who's in? Who's out? These are your new ministers» (անգլերեն)։ The Journal։ 2016-05-06։ Վերցված է 2018-01-08