Նադեժդա Սարգսյան
Նադեժդա Վիգենի Սարգսյան (հոկտեմբերի 17, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հուլիսի 2, 2018[1], Երևան, Հայաստան), հայ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010)։
Նադեժդա Սարգսյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1954 Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 2, 2018[1] (63 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1992) |
Ամուսին | Դավիթ Բեջանյան |
Պարգևներ |
Քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինն է, երգչուհի Էմմիի մայրը։
ԿենսագրությունԽմբագրել
1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1978-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, 1992 թվականից, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։ 1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» և այլն։ 2008-2009 թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։ Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ Երգացանկում են՝ Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երգերից[2]։
ՄահԽմբագրել
Մահացել է 2018 թվականի հուլիսի 2-ին Նաիրի բժշկական կենտրոնում[3]։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016 թ.[4]
- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2010 թ.)[5]
- Միջազգային փառատոնի դափնեկիր, Սոչի, 1977 թ.
- Համամիութենական մրցույթի դափնեկիր, Ռիգա, 1976 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Մահացել է Նադեժդա Սարգսյանը»։ Վերցված է 2018-07-03
- ↑ «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ»։ www.yerevan.am։ Վերցված է 2016-10-10
- ↑ ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին