Էմիլ Սմիթ Ռոու (անգլ.՝ Emile Smith Rowe, հուլիսի 28, 2000(2000-07-28)[1], Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի կազմում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում[2]։

Էմիլ Սմիթ Ռոու
Emile Smith Rowe
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 2000(2000-07-28)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 32
Պատանեկան կարիերա
2010-2018 Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-ներկա Անգլիա Արսենալ 0 (0)
2019   Գերմանիա ՌԲ Լայպցիգ 3 (0)
Ազգային հավաքական
2015-2016 Անգլիա Անգլիա Մ16 3 (0)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ17 12 (2)
2017 Անգլիա Անգլիա Մ18 2 (0)
2018-ներկա Անգլիա Անգլիա Մ19 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 6-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 6-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Արսենալ խմբագրել

Սմիթ Ռոուն Արսենալի ակադեմիայի սան է[3][4]։ 2018 թվականի հուլիսին նա ակումբի առաջին թիմի հետ մասնակցեց նախամրցաշրջանային պատրաստությանը՝ գոլի հեղինակ դառնալով Չեմպիոնների միջազգային գավաթի Ատլետիկո Մադրիդի դեմ ընկերական խաղում[5][6]։ Հուլիսի 31-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ մինչև 2023 թվականը[7][8][9]։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Սմիթ Ռոուն նշեց 2018 թվականի սեպտեմբերի 20-ին՝ փոխարինելով Ալեքս Իվոբիին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վորսկլայի դեմ խաղում[10][11] և դառնալով 2000-ական թվականներին ծնված Արսենալի առաջին ֆուտբոլիստը[12][13]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 4-ին՝ Եվրոպայի Լիգայի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[14]` դառնալով Արսենալի պատմության երկրորդ ամենաերիտասարդ գոլահարը[15][16]։ Հոկտեմբերի 31-ին Սմիթ Ռոուն գոլի հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի Բլեքփուլի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[17][18]։

2019 թվականի հունվարի 31-ին Սմիթ Ռոուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ ՌԲ Լայպցիգին[19][20][21]։ Տեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ անգլիացին ունի աճուկի վնասվածք, ինչի պատճառով նա բաց թողեց 2 ամիս[22][23][24]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց ապրիլի 13-ին՝ փոխարինելով Էմիլ Ֆորսբերգին Վոլֆսբուրգի դեմ խաղում[25][26]։ ՌԲ Լայպցիգի կազմում Սմիթ Ռոուն անցկացրեց ընդամենը 3 հանդիպում[27]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սմիթ Ռոուն ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[28]։ 2017 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[29]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[30], իսկ Անգլիան հասավ մրցաշարի եզրափակիչ[31][32], որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Իսպանիային[33][34]։ Հոկտեմբերին Սմիթ Ռոուն մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը[35]՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 3 հանդիպումներում։ Անգլիան հաղթեց առաջնությունը[36][37]՝ եզրափակչում 5-2 հաշվով պարտության մատնելով Իսպանիային[38][39]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ[40]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ՌԲ Լայպցիգ (վարձավճար) 2018–19 Բունդեսլիգա 3 0 0 0 0 0 0 0 3 0
Արսենալ 2018–19 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 4 2 2 1 6 3
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 4 2 2 1 6 3
Կարիերայի ընդհանուր 3 0 0 0 4 2 2 1 9 3

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ17

  • ՖԻՖԱ աշխարհի Մ17 առաջնություն․ 2017[37]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2017[33]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - E. Smith Rowe - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Meet the whizz-kid Arsenal have just tied to a new long term deal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Meet Arsenal prodigy Emile Smith-Rowe, the England World Cup winner at 17 who rejected Tottenham and Barcelona in search of becoming a future Gunners star». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Arsenal 1-1 Atletico Madrid: How it happened». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Arsenal's Smith Rowe on goal: I didn't hesitate». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Emile Smith Rowe signs new contract». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Arsenal news: Emile Smith Rowe signs new Gunners contract | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Arsenal's Emile Smith Rowe signs new long-term contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Arsenal FC - Vorskla Poltava, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «Arsenal 4-2 Vorskla Poltava: Gunners cruise to Europa League win» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «Smith Rowe becomes first Arsenal player born after 2000 to make debut». Mail Online. 2018 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  13. «Emile Smith Rowe makes history after coming on for Arsenal against Vorskla». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  14. «Qarabağ Ağdam - Arsenal FC, Oct 4, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  15. «Arsenal news: Smith Rowe becomes second-youngest player to score for Arsenal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  16. «Emile Smith Rowe makes history with first Arsenal goal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  17. «Arsenal FC - Blackpool FC, Oct 31, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  18. «Arsenal 2-1 Blackpool: Gunners go through to set up Tottenham quarter-final» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  19. «RasenBallsport Leipzig - Emile Smith Rowe loan». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  20. «Emile Smith-Rowe: Arsenal midfielder joins Germany's RB Leipzig on loan» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  21. «Arsenal's Emile Smith Rowe joins RB Leipzig on six-month loan deal». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  22. Critchlow, Dan (2019 թ․ փետրվարի 3). «Ralf Rangnick sets targets for Emile Smith Rowe's injury recovery and team intergration». Daily Cannon (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  23. Dudko, James. «Arsenal's Emile Smith Rowe Will Have to Wait '2 or 3 Weeks' for RB Leipzig Debut». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  24. «RB Leipzig's Emile Smith Rowe: "I just can't wait to get fit and play"». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  25. «RB Leipzig - VfL Wolfsburg, Apr 13, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «RasenBallsport Leipzig - RB Leipzig 2-0 Wolfsburg». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  27. «Emile Smith Rowe | Football Stats | Arsenal | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  28. Deniran-Alleyne, Tashan (2018 թ․ հուլիսի 26). «Arsenal wonderkid Emile Smith Rowe profiled after being promoted to first team». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  29. Association, The Football. «Cooper names Euro squad». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  30. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  31. «Spain U17 - England U17, May 19, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  32. Association, The Football. «Spain 2-2 England U17 (4-1 on penalties)». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  33. 33,0 33,1 UEFA.com. «Under-17 - Spain secure record third U17 EURO title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  34. Verschueren, Gianni. «Spain Win 2017 U17 European Championship After Penalty Shootout Against England». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  35. Association, The Football. «World Cup squad named». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  36. Ray, Saptarshi; Bloom, Ben (2017 թ․ հոկտեմբերի 28). «England win U17 World Cup after incredible 5-2 comeback victory over Spain». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  37. 37,0 37,1 «England win U17 World Cup: Young Lions fight back to beat Spain in final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  38. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - England-Spain - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  39. «England U17 - Spain U17, Oct 28, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  40. «Emile Smith-Rowe». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել