Էմիլ Աարստրուպ
դանիացի բանաստեղծ-քնարերգու
Կարլ Լյուդվիգ Էմիլ Աարստրուպ (դան․՝ Carl Ludvig Emil Aarestrup, դեկտեմբերի 4, 1800[1][2][3][…], Կոպենհագեն - հուլիսի 21, 1856[1][4], Օդենսե, Դանիա), դանիացի բանաստեղծ-քնարերգու։
Էմիլ Աարստրուպ դան․՝ Carl Ludvig Emil Aarestrup | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1800[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոպենհագեն |
Վախճանվել է | հուլիսի 21, 1856[1][4] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Օդենսե, Դանիա |
Գերեզման | Assistens Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, բժիշկ, բժիշկ-գրող և գրող |
Լեզու | դանիերեն |
Քաղաքացիություն | Դանիա |
Emil Aarestrup Վիքիպահեստում |
Աշխատել է որպես բժիշկ, ազատ ժամանակ զբաղվել է պոեզիայով։ Կյանքի ընթացքում տպագրել է միայն մեկ ժողովածու` «Պոեմներ» (1838), որն անտեսվել է և՛ քննադատների, և՛ ընթերցողների կողմից։ Նրա երկրորդ ժողովածուն («Հետմահու պոեմներ») լույս է տեսել 1863 թվականին։ Նրա ստեղծագործությունները կրում են Ադամ Էլենշլեգերի, Հայնրիխ Հայնեի և Թոմաս Մուրի ազդեցությունը և ունեն էրոտիկ բնույթ։ Քիչ հայտնի են նրա քաղաքական պոեմները, որոնք արտահայտում են ազատական գաղափարներ։ Թեպետ ճանաչում չի ունեցել իր կենդանության ժամանակ, սակայն այժմ Դանիայի ամենաճանաչված բանաստեղծներից է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 gravsted.dk (դան.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Աարստրուպ» հոդվածին։ |