Էմիլյա Անդրեասյան

հայ ֆիզիոլոգ-արյունաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էմիլյա Սարգսի Անդրեասյան (դեկտեմբերի 28, 1913(1913-12-28)[1][2], Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 20, 1996(1996-12-20)[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆիզիոլոգ-արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։

Էմիլյա Անդրեասյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1913(1913-12-28)[1][2]
Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էդեկտեմբերի 20, 1996(1996-12-20)[1][2] (82 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիոլոգ և արյունաբան
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1937)
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[2] (1968)

Կենսագրություն խմբագրել

Էմիլյա Անդրեասյանը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 28-ին Նուխի քաղաքում։ 1937 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1937 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում, 1960-1965 թվականներին եղել է բուժկանխարգելիչ ֆակուլտետի դեկանը։

Աշխատանքները վերաբերում են արյունատար համակարգի ֆիզիոլոգիական հարցերի, արյունաստեղծման շարժընթացում ուղեղիկի սնուցողական, հարմարվողական ազդեցության, սուր արյունահոսությունների ժամանակ փայծաղի պահեստային դերի պարզաբանման հարցերին[3][4]։

Մահացել է 1996 թվականի դեկտեմբերի 20-ին, Երևանում։

Երկեր խմբագրել

  • Երկարակեցության մասին։ Անդրիասյան Էմիլյա Սարգսի, Երևան։ Հայկական ՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկեր., 1958:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=12328
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 101.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 101։
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլյա Անդրեասյան» հոդվածին։