Էմիլիո Կովաչիչ
Էմիլիո Կովաչիչ (հունվարի 11, 1968, Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ 2,08 մ հասակով բասկետբոլիստը արագ հակադարձման հմտություններով և պատշաճ պաշտպանողական ունակություններով կենտրոնական խաղացող էր, որը երկար տարիներ խաղացել է Եվրալիգայում։
Էմիլիո Կովաչիչ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1968 (57 տարեկան) |
Ծննդավայր | Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Խորվաթիա և Հարավսլավիա |
Կրթություն | Արիզոնա նահանգի համալսարան[1] |
Մասնագիտություն | բասկետբոլիստ |
Emilio Kovačić Վիքիպահեստում |
Ուսանողական կարիերա
խմբագրելԿովաչիչը համալսարանական բասկետբոլ է խաղացել Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի «Grand Canyon Antelopes»[2] և Կալիֆոռնիայի Լա Միրադա քաղաքի «Բիոլայի արծիվներ»[3] թիմերի կազմում։ Խաղացել է նաև Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի առաջին դիվիզիոնի Արիզոնայի պետական համալսարանը ներկայացնող «Arizona State Sun Devils» թիմում[4][5][6]։
Մասնագիտական կարիերա
խմբագրելՄասնագիտական կարիերայի ընթացքում խաղացել է Զադար քաղաքի «Զադար», Զագրեբի «Ժրինևակ», Բոլոնյայի «Ֆորտիտուդո Բոլոնիա», Լյուբլյանայի «Օլիմպիա» և Զագրեբի «Ցիբոնա» թիմերի կազմում։ Ճանաչվել է 1997–98 մրցաշրջանի Կրեշիմիր Չոսիչի գավաթի (Խորվաթիայի գավաթ) ամենաարժեքավոր խաղացող, երբ դեռ «Զադարի» անդամ էր։ 2001 թվականին ճանաչվել է Սլովենիայի բասկետբոլի գավաթի առաջնության եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։
Ազգային հավաքականի կարիերա
խմբագրելԿովաչիչը Խորվաթիայի տղամարդկանց հավաքականի ավագ խմբի կանոնավոր անդամ էր։ 1993 թվականի Եվրոպայի բասկետբոլի առաջնությանը դրա կազմում նվաճել է բրոնզե մեդալ, խաղացել է նաև 1997 և 2001 թվականների Եվրոպայի բասկետբոլի առաջնություններում։
Հետխաղային կարիերա
խմբագրել2013 թվականի հունիսին որպես միջազգային խորհրդատու հրավիրվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆինիքս Սանս» բասկետբոլային ակումբ[7]։ Հինգ մրցաշրջանից հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից 2018 թվականի հոկտեմբերի 8-ին[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ College Basketball at Sports-Reference.com
- ↑ Eurobasket.lt Արխիվացված 2013-01-12 archive.today Emilio Kovačić
- ↑ Worries Tinge Success for Biola's Kovacic Mitch Polin, LA Times, Feb 26, 1991
- ↑ Colorado 81, Wyoming 77-Shaun Vandiver scored 24 points... Արխիվացված 2015-09-22 Wayback Machine, Chicago Tribune, December 01, 1989
- ↑ College Hoops From A To Z Արխիվացված 2017-03-24 Wayback Machine, Skip Myslenski, Chicago Tribune, Jan 10, 1990
- ↑ NBACRO Արխիվացված 2012-04-15 Wayback Machine Podcast: S Emiliom Kovačićem otkrivali NBA tajne (in Croatian)
- ↑ http://www.brightsideofthesun.com/2013/6/6/4404282/phoenix-suns-building-brain-trust-connelly-lester-kovacic-added
- ↑ http://www.espn.com/nba/story/_/id/24942773/phoenix-suns-leaning-promoting-james-jones-full-general-manager