Էմիլիա Գուդրինիեցե (լատվիերեն Emīlija Gudriniece, 3 օգոստոսի 1920, Ռեզեկնենի մարզ, Լատվիա- 4 հոկտեմբերի 2004, Ռիգա, Լատվիա), սովետական և լատվիացի քիմիկ-օրգանիկ և մոտոցիկլետների մրցարշավորդ։

Ծնվել է 1920 թվականի օգոստոսի 3-ին գյուղացու ընտանիքում, Ռեզեկնենի մարզի Կաունատի շրջանի Կրոմանի գյուղում։ 1948 թվականին ավարտել է Լատվիայի պետական համալսարանը։ 1948 թվականից 1958 թվականը շարունակել է աշխատել Լատվիայի պետական համալսարանի նյութագիտության և կիրառական քիմիայի ֆակուլտետում (լաբորանտ, ասպիրանտ, ասիստենտ, դոցենտ և դեկան)։

1958 թվականից աշխատել է Ռիգայի պոլիտեխնիկ ինստիտուտում որպես քիմիայի ֆակուլտետի դեկան (1958—1959թթ), պրոռեկտոր գիտության գծով (1959—1961թթ), պրոֆեսոր (1961թ), օրգանական միացությունների և բիոտեխնոլոգիանների բաժնի հիմնադիր և ղեկավար (1963—1989թթ)։ 1960 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ «β-դիկետոնների նիտրացում,սուլֆացում և ազոհամակցում» թեմայով։

1978 թվականին ընտրվել է Լատվիայի ԽՍՀ ԳԱ ակադեմիկ։ Մահացել է 2004 թվականին Ռիգայում, թաղված է Անտառային գերեզմանատանը9 թվականից

1999 թվականից հանձնվում է Էմիլիա Գուդրինիեցեի մրցանակ քիմիական ֆակուլտետների դիմորդներ կանոնավոր և հաջող պատրաստելու համար։

2020 թվականին Էմիլիա Գուդրինիեցեի 100 ամյակին Լատվիայի Փոստը բաց թողեց նոր նամականիշ 50000 օրինակով և նոր խրար՝ 1000 օրինակով (հեղինակ Օզոլա-Յունարայա)[1]։

Էմիլիա Գուդրինիեցե
լատիշ․՝ Emīlija Gudriniece
Ծնվել էօգոստոսի 3, 1920(1920-08-03)
Q64908202?, ԽՍՀՄ[2]
Մահացել էհոկտեմբերի 4, 2004(2004-10-04) (84 տարեկան)
Ռիգա, Լատվիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լատվիա
Մասնագիտությունքիմիկոս-օրգանիկ, մոտոարշավորդ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լատվիայի համալսարան և Ռիգայի տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտօրգանական քիմիա և Մոտոցիկլային սպորտ
Ալմա մատերUniversity of Latvia Faculty of Chemistry? (1948)
Կոչումպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինլատիշերեն, ռուսերեն և անգլերեն
 Emīlija Gudriniece Վիքիպահեստում

Գիտական գործունեություն խմբագրել

Հիմնական գիտական հետազոտությունները նվիրված են օրգանական միացություններին։ Ուսումնասիրել է քլորոմեթիլացում, նիտրացում, արոմատիկ միացությունների սուլֆացում, թիազոլի, պիրիդազոնների, թիոֆենների, ցիկլոբութանային շարքի թթուների քիմիա։ Մշակել է նոր հակաօքսիդանտներ, վերլուծական ռեակտիվներ, դեղամիջոցներ և պեպտիդային ենթաշերտեր։ Մշակել է չհագեցած հալոգեն-գամմա-լակտոնների ստացման մեթոդներ, որոնք ցուցաբերում են ֆունգիցիդային հատկություններ։ Ուսումնասիրել է 1,3-դիկետոնների ռեակտիվությունը և դրանց հիման վրա ստացված հետերոցիկլերի հատկությունները։

1968 թվականին Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում Էմիլիայի ղեկավարությամբ մշակվել է դ, լ-ցիս-2,2-դիմեթիլ-3-(ա-ամինոէթիլ) ցիկլոբութիլաքացախաթթվի և դրա եթերների ստացման կատալիտիկ մեթոդ, որոնք դրսևորում են հակավիրուսային ակտիվություն[3]։

Մոտոսպորտ խմբագրել

1949 թվականին Էմիլիա Գուդրինիեցեն մտավ «Սպարտակ» սպորտային միություն։ Ելույթ էր ունենում Иж-350 մոտոցիկլների վրա։ 1949 -ից 1953 թվականերին դարձել է 350 սմ³ աշխատանքային ծավալով մոտոցիկլների մրցաշարում[4] Լատվիայի ԽՍՀ կանանց չեմպիոն։ 1952 թվականին Էմիլիա Գուդրինիեցեն երկու ռեկորդ է սահմանել այդ դասում[5]։ Էմիլիա Գուդրինիեցեն առաջին կինն էր սովետական մոտոսպորտում, որ ելույթ էր ունենում 350սմ³ դասի ծանր մոտոցիկլով, ավելի ուշ ժամանակավորապես արգելվեց կանանց մասնակցությունը մոտոցիկլների այդ դասում[6]։ Էմիլիայի Иж-350 մոտոցիկլը ցուցադրված է Ռիգայի մոտոթանգարանում[6]։

 
Գուդրինիեցեն իր մոտոցիկլով

Մրցանակներ խմբագրել

  • ԼՍՀՄ պետական մրցանակ (1957)։ Ֆուրացիլինի սինթեզի և ներդրման, Սոլոմոն Գիլլերի հետ համատեղ արտադրության համար։
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի Շքանշան (1961)։
  • Լատվիական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում (1970)։
  • Լատվիայի ԳԱ Գուստավ Վանագի անվան մրցանակ (1972)։
  • Պաուլ Վալդենի անվան Ռիգայի տեխնիկական համալսարանի մեդալ (2000) Օրգանական քիմիայի բնագավառում ակնառու նվաճումների համար։
  • Լատվիայի ԳԱ և Գրինդեքսի մրցանակ Երիտասարդ քիմիկոսների պատրաստման գործում ցմահ ներդրման համար և քիմիայի մեջ հետերոցիկլիկ միացություններ համար (2003)։

Աշխատանքների ընըտրանի խմբագրել

«Օրգանական միացությունների սիտեզի մեթոդներ» ուսումնական ձեռնարկի հեղինակ (1976), ավելի քան 870 գիտական աշխատանքի հեղինակ և 38 հեղինակային վկայականների։

  • Gudriniece, E.; Strakov, A.; Strakova, I. (1988). «Syntheses of heterocyclic compounds on basis 1,3-cyclohexanediones». Химия Гетероциклических Соединений (Russian) (6): 723–738.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Gudriniece, E.; Belyakov, S.; Jure, M. (1991). «Structure of 3-aminocarbonyl-2-(N-benzylamino)-6-phenyl-4-trifluoromethylpyridine». Acta Crystallogr. 47: 344–345.
  • Gudriniece, E.; Palitis, E.; Barkane, V. (1992). «Heterocyclic compounds on diketone basis. XXXII. Synthesis of thieno[2,3-d]pyrimidones on basis of 2-amino-3-cyanothiophenes». Latvian Journal of Chemistry (Russian): 356–360.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Gudriniece, E.; Dambeniece, I.; Karklina, A.; և այլք: (1993). «Reactions of 4-ureido-2-buten-4-olides with amines». Latvian Journal of Chemistry (Russian): 338–343.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Gudriniece, E.; Dambeniece, I.; Karklina, A.; և այլք: (1993). «Reactions of 4-ureido-2-buten-4-olides with amines». Latvian Journal of Chemistry (Russian): 338–343.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Gudriniece, E.; Serzane, R.; Strele, M. (2000). «Investigations of Oils and Fats». Material Science and Applied Chemistry (1): 92.
  •  
    Էմիլիա Գուդրինիեցեի պատվին թողակված նամականիշ
    Gudriniece, E.; Starmkale, V.; Serzane, R.; և այլք: (2001). «Investigations of oils from plants growing in Latvia». Scientific Conference 'Organic Chemistry': 50.
  • Suloyeva, E.; Jure, E.; Gudriniece, S., et, al (2001). «Synthesis of 2,3-dihydro-7-trifluoromethyl-5-phenylimidazo[1,2-a]pyridines». Химия Гетероциклических Соединений (Russian) (3): 358.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Suloyeva, E.; Jure, E.; Gudriniece, E., et, al (2002). «Properties of 8-cyano-2,3-dihydro-5-phenyl-7- trifluoromethylimidazo[1,2-a]pyridines». Химия Гетероциклических Соединений (Russian) (68): 811–822.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Ravina, I.; Zicane, D.; Gudriniece, E., et, al (2002). «Exotic amino acids. 6. Synthesis of substituted 4-oxo-4H-pyrido[1,2-a]pyrimidines». Химия Гетероциклических Соединений (Russian) (7): 945.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vineta Danielsone (2020 թ․ սեպտեմբերի 14). «Rīgas Tehniskās universitātes Materiālzinātnes un lietišķās ķīmijas fakultātē prezentēs ķīmiķei Emīlijai Gudriniecei veltītu pastmarku». Latvijas pasts (լատվիերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. In memoriam Profesore Emīlija Gudriniece (03.08.1920.–04.10.2004.) — 2004.
  3. «Гудриниеце Эмилия Юлиановна». Биографическая энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. «На сайте motovesture.lv» (լատվիերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. «Atklāj RTU profesorei Emīlijai Gudriniecei veltītu pastmarku». Rīgas Tehniskā universitāte (լատվիերեն). 2020 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. 6,0 6,1 «Profesorei Emīlijai Gudriniecei 100/Vaļasprieki». Rīgas Tehniskās universitātes Zinātniskā bibliotēka, 2020. (լատվիերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Jure, M. Profesore Emīlija Gudriniece: deviņdesmitajai dzimšanas dienai veltīts apceru un atmiņu krājums. 1.d. Rīga: Rīgas Tehniskā universitāte, 2010. 216 lpp. ISBN 9789934100581.
  • M. Neilande. Profesore Emīlija Gudriniece : biobibliogrāfija / Rīgas Tehniskās universitātes Zinātniskā bibliotēka; Rīga : Rīgas Tehniskā universitāte, 2000.
  • Zinātne un mana dzīve : emeritēto zinātnieku atmiņas un dzīvesgājums : 2.sēj. Rīga : LU Akadēmiskais apgāds, 2015.
  • Bioloģiski aktīvo savienojumu ķīmijas tehnoloģijas katedra, 2003.-2008. / Rīgas Tehniskā universitāte. Materiālzinātnes un lietišķās ķīmijas fakultāte; [atbildīgais par izdevumu M. Jure]. Rīga : RTU izd., 2008.
  • No Grindeļa līdz mūsdienām : apceres par farmācijas tradīcijām un jaunu ārstniecības preparātu meklējumiem Latvijā / Jāņa Stradiņa sakārtojumā. Rīga : Nordik : Grindex, 1996.

Հղումներ խմբագրել