Էմերսոն Լուիս Ֆիրմինյո

բրազիլացի ֆուտբոլիստ

Էմերսոն Լուիս Ֆիրմինյո (պորտ.՝ Émerson Luiz Firmino, հունիսի 28, 1973 թվական, Կամպինաս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Էմերսոն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էմերսոն Լուիս Ֆիրմինյո
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա, Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 1973(1973-07-28)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Կամպինաս, Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 184 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990 Բրազիլիա Սան Պաուլո 1 (0)
1991 Բրազիլիա Գուարանի (Կամպինաս)
1991 Իտալիա Բելլինցագո
1991-1993 Գերմանիա Համբուրգ 4 (1)
1991-1993 Գերմանիա Համբուրգ (սիրող.) 30 (6)
1993-1994 Գերմանիա Հոլշտայն 25 (10)
1994 Բրազիլիա Վասկո դա Գամա 0 (0)
1995 Ճապոնիա Սյոնան Բելմարե 8 (12)
1996 Ուկրաինա Դնեպր (Դնեպրոպետրովսկ) 14 (7)
1996-1997 Գերմանիա Սանկտ Պաուլի 23 (8)
1997-2001 Նիդերլանդներ МВВ 71 (22)
2001-2002 Գերմանիա Յուրդինգեն 05 33 (12)
2003-2004 Կատար Կատար ՍԱ
2004 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Տյանցզին Տեդա
2004 Գերմանիա Ունիոն (Բեռլին) 5 (0)
2005 Բրազիլիա Ամերիկա (Ռիո դե Ժանեյրո)
2005-2006 Իսրայել Խապոել (Պետախ Տիկվա) 5 (0)
2006 Հոնդուրաս Ռեալ Էսպանիա (Սան Պեդրո Սուլա)
2007-2010 Գերմանիա Խոենվեշտեդտ 27 (19)
2011 Գերմանիա Տյրուկ Սպոր/Իտցեխոր
2011-2013 Գերմանիա Իտցեխո
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆուտբոլիստը սկսել է իր կարիերան հայրենիքում, «Սան Պաուլո» ակումբի կազմում, դրանից հետո նա համալրել է «Գուարինի» ակումբի կազմը։ 1991 թվականին նա դառնում է իտալական «Բելլինցագո» ակումբի ֆուտբոլիստը։ Հետո հանդես է գալիս գերմանական «Համբուրգ» և «Խոլշտային» ակումբների կազմում, իսկ հետո հաջորդաբար համալրում է բրազիլական «Վասկո դա Գամայի» և ճապոնական «Սյոնան Բելմարեի» կազմերը։

1996 թվականի սկզբում նա համալրում է դնեպրոպետրովսկյան «Դնեպրի» կազմը, որի հետ միասին դառնում է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հետո հանդես է գալիս «Սանկտ Պաուլիի», «МВВ»-ի և «Յուրդինգեն 05»-ի կազմերում։ 2003 թվականին Ֆիրմինյոն տեղափոխվում է «Կատար ՍԱ», որի հետ միասին Կատարի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Հետո բրազիլացին հանդես է գալիս «Տյանցզին Տեդայի», «Ունիոնի», «Ամերիկայի», «Խապոելի» և «Ռեալ Էսպանիայի» կազմերում։ Կարիերան ավարտել է հանդես գալով Գերմանիայի ցածրագույն առաջնություններում հանդես եկող ակումբների կազմերում։

Կենսագրություն խմբագրել

Կարիերայի սկիզբ (1990-1995) խմբագրել

Բրազիլացին իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1990 թվականի «Սան Պաուլո» ֆուտբոլային ակումբի կազմում։ Ակումբի կազմում Բրազիլիայի առաջնությունում ֆուտբոլիստը անցկացրել է 1 հանդիպում[2]։ Հետո նա համալրել է «Գուարինի» ակումբի կազմը, որը հանդես էր գալիս Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնում։ 1991 թվականին նա նաև հանդես է եկել իտալական «Բելլինցագո» ակումբի կազմում։

1991 թվականի ամռանը ֆուտբոլիստը համալրում է գերմանական «Համբուրգի» կազմը։ 1991 թվականի օգոստոսի 24-ին նա իր նորամուտն է նշում Գերմանիայի առաջնության շրջանակներում կայացած «Կայզերսլաուտերնի» դեմ արտագնա խաղում։ «Համբուրգի» գլխավոր մարզիչ Գերդ Ֆոլկեր Շոկը ֆուտբոլիստին խաղադաշտ է մտցնում հանդիպման 60-րդ րոպեին՝ Արմին Էկայի փոխարեն։ Հանդիպումը ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով[3]։ «Համբուրգի» կազմում անցկացրած իր վերջին խաղում, 1992 թվականի մայիսի 16-ին, Էմերսոնը հեղինակում է այդ խաղի միակ և ակումբի համար հաղթական գոլը՝ հանդիպման 66-րդ րոպեին[4]։ «Համբուրգի» կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 4 հանդիպում և դարձել է մեկ գոլի հեղինակ՝ Գերմանիայի առաջնությունում։

Հիմնականում Էմերսոնը հանդես էր գալիս «Համբուրգի» երկրորդ թիմի կազմում։ Երկու մրցաշրջանի ընթացքում նա կարգով ավելի ցածր այդ թիմում մասնակցում է 30 հանդիպման և դառնում է 6 գոլի հեղինակ։ 1991-1992 թվականների մրցաշրջանում նա անցկացնում է երկու հանդիպում Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում։ Երրորդ փուլում ակումբը հաղթանակ է տանում «Բերգման Բորզիգ» ակումբի դեմ կայացած խաղում[5]։ Հաջորդ փուլում ակումբը զիջում է «Կարլսրուեին»[6]։

1993 թվականի ամռանը ֆուտբոլիստը համալրում է գերմանական «Խոլշտայն» ակումբի կազմը։ Ակումբը հանդես էր գալիս Օբերլիգայում և այդ առաջնության շրջանակներում Ֆիրմինյոն անցկացնելով 25 հանդիպում դառնում է 10 գոլի հեղինակ։ 1994 թվականին ֆուտբոլիստը գտնվում էր «Վասկո դա Գամա» ակումբի կազմում, սակայն թիմի կազմում նա այդպես էլ որևէ խաղի չի մասնակցում։ 1995 թվականին նա համալրում է «Սյոնան Բելմարե» ակումբի կազմը։ Թիմի կազմում նա Ճանպոնիայի առաջնության շրջանակներում անցկացնում է 8 հանդիպում և դառնում է 12 գոլի հեղինակ։

Դնեպր (Դնեպրոպետրովսկ) խմբագրել

1996 թվականի ձմռանը ֆուտբոլիստը համալրում է «Դնեպրի» կազմը[7]: Ակումբի գլխավոր մարզիչ «Բերնդ Շտանգեն» առաջին անգամ ակումբին տանում է Բրազիլիա արտասահմանյան հավաքների նպատակով։ Ակումբի կազմում նա ընտրում է 11 համարի մարզաշապիկը[8][9]։ Ուկրաինայի առաջնությունում նա նշում է իր նորամուտը 1996 թվականի մարտի 18-ին կայացած Դոնեցկի «Շախտյորի» դեմ տնային խաղում[10]։ Այդ խաղից հետո նա դառնում է առաջին բրազիլացին Ուկրաինայի առաջնությունում։

«Դնեպրի» կազմում ընդհանուր հաշվարկով ֆուտբոլիստը անցկացրել է 14 խաղի, որոնցում նա հեղինակել է 7 գոլ և ստացել է մեկ դեղին քարտ[11]։ Էմերսոնը ունեցել է բրազիլացի ֆուտբոլիստներին հատուկ և Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների համար ոչ սովորական՝ հիանալի տեխնիկա, ինչի շնորհիվ էլ կարողացել է հեղինակել 7 գոլ։ 1995-96 թվականների մրցաշրջանի արդյունքում ֆուտբոլիստը իր ակումբի հետ միասին դառնում է Ուկրաինայի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Դնեպրի կազմում հանդես գալով ֆուտբոլիստը ստանում է «Մերսեդես» մականունը[12]:

«Սան Պաուլի», МВВ և «Յուրդինգեն 05» խմբագրել

1996 թվականի ամռանը Ֆիրմինյոն համալրում է «Սանկտ Պաուլիի» կազմը, որը գտնվում էր Համբուրգի արվարձանում։ Նա տեղափոխվում է «Սանկտ Պաուլին» Բերնդ Շտանգեի առաջարկով[13]։ Ակումբի կազմում նա վերցնում է 17 համարի մարզաշապիկը[14]։ 1996 թվականի օգոստոսի 16-ին նա իր նորամուտն է նշում Գերմանիայի առաջնության շրջանակներում կայացած Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում[15], Էմերսոնը խաղադաշտ է դուրս գալիս հանդիպման 70-րդ րոպեին Յենս Շարպինգի փոխարեն։ 1997 թվականի ապրիլի 9-ին նա «Բոխումի» դեմ կայացած խաղում հեղինակում այդ խաղում թիմի միակ գոլը, իսկ խաղն ավարտվում է հակառակորդի 2-1 հաշվով կամային հաղթանակով[16]։ Գերմանիայի առաջնության շրջանակներում Ֆիրմինյոն մասնակցում է 23 հանդիպման, դառնում է մեկ գոլի հեղինակ, երկու դեղին քարտ է վաստակում և մի անգամ էլ ստիպված է լինում լքել խաղադաշտը։

1996-97 թվականների Գերմանիայի գավաթի խաղարկությունում Էմերսոնը մասնակցում է երեք հանդիպման և դառնում է մեկ գոլի հեղինակ․ «Ռոտ Վայսի» դեմ 1996 թվականի օգոստոսի 10-ին կայացած արտագնա խաղում նա հեղինակում է խաղի երրորդ գոլը հանդիպման 60-րդ րոպեին։ Արդյունքում նրա ակումբը այդ խաղում տանում է 4-1 հաշվով հաղթանակ[17]։ Արդյունքում «Սանկտ Պաուլին» հասնում է մինչև մրցության 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվում է «Էներգի Կոտբուսին»։

1997 թվականի ամռանը Էմերսոնը դառնում է MBB ակումբի ֆուտբոլիստը, որը 1996-97 թվականների մրցաշրջանում դառնում է Նիդերլանդների առաջին դիվիզիոնի չեմպիոն և դուրս է գալիս բարձրագույն առաջնության հարթակ։ 1997-98 թվականների մրցաշրջանում MBB-ն զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, իսկ Լուիս Ֆիրմինյոն անցկացրած 12 խաղերում դառնում է 4 գոլի հեղինակ։ Հաջորդ՝ 1998-99 թվականների մրցաշրջանում ակումբը առաջընթաց է ապրում առաջնությունում։ Նրանք այս անգամ զբաղեցնում են 14-րդ հորիզոնականը։ Էմերսոնը մասնակցում է 24 հանդիպման և դառնում է 9 գոլի հեղինակ։ 1999-00 մրցաշրջանում ակումբը դուրս է թռչում առաջին դիվիզիոնից, իսկ Ֆիրմինյոն իր անցկացրած 24 հանդիպումներում հեղինակում է 7 գոլ։ Առաջին դիվիզիոնից դուրս մնալուց հետո 2000-01 թվականների մրցաշրջանում բրազիլացին մասնակցում է 11 հանդիպման ակումբի կազմում և դառնում է երկու գոլի հեղինակ։ MBB-ի կազմում ընդհանուր հաշվարկով նա անցկացնում է 71 հանդիպում և դառնում է 22 գոլի հեղինակ։

2001 թվականին Ֆիրմինյոն համալրում է «Յուրդինգեն 05» ակումբի կազմը, որը հանդես էր գալիս Գերմանիայի տարածաշրջանային լիգայում։ Ակումբի կազմում նա հանդես էր գալիս 24 համարի մարզաշապիկով[14]։ 2001-02 թվականների մրցաշրջանում նա հեղինակում է 10 գոլ անցկացրած 15 խաղերում։ «Յուրդինգենը» մրցաշրջանի արդյունքներով առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Ինչպես նաև նրանք մասնակցություն են ունենում Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած երկու հանդիպման։ Հաջորդ մրցաշրջանում «Յուրդինգենը» մրցաշարում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ Էմերսոնը անցկացրած 17 հանդիպումներում դառնում է 2 գոլի հեղինակ։ Յուրդինգենում բրազիլացին մասնակցում է 33 հանդիպման և դառնում է 12 գոլի հեղինակ։

Հետագա կարիերա խմբագրել

2003 թվականին ֆուտբոլիստը համալրում է «Կատար ՍԱ»-ի կազմը, որը հանդես էր գալիս Կատարի առաջնությունում[13][14]։ 2003-04 թվականների մրցաշրջանում ակումբը դառնում է առաջնության արծաթե մեդալակիր[15]։ Հետո Էմերսոնը տեղափոխվում է «Տյանցզին Տեդա», որը հանդես էր գալիս Չինաստանի առաջնությունում և 2004 թվականի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը[16][17]։

2007 թվականի ամռանը ֆուտբոլիստը համալրում է «Խոենվեշտեդտ» ակումբի կազմը և 2007-08 թվականների մրցաշրջանում նրա կազմում անցկացրած 27 խաղերում դառնում է 19 գոլի հեղինակ[18][19]։ Ավելի ուշ նա տեղափոխվում է «Տյուրկ Սպոր/Իտցեխոր»։ 2011 թվականի ամառվանից ֆուտբոլիստը համարվում է «Իտցեխո» ակումբի մի մասը։ Ակումբի կազմում բրազիլացին հանդես է գալիս 9 համարի մարզաշապիկով։ 2013 թվականին Ֆիրմինյոն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ Այժմ նա ապրում է Խոենվեշտեդտում, որտեղ աշխատում է, որպես մարզիչ մարզասրահում[20][21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Профиль на игрока» (ռուսերեն). mamvs.narod.ru. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  3. «Протокол матча «Кайзерслаутерн» — «Гамбург» (0:0)» (գերմաներեն). transfermarkt.de. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  4. «Протокол матча «Гамбург» — «Ганза» (1:0)» (գերմաներեն). transfermarkt.de. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  5. «Протокол матча «Гамбург II» — «Бергман Борзиг» (2:2 основное время, 6:5 по пенальти)» (գերմաներեն). weltfussball.de. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  6. «Протокол матча «Гамбург II» — «Карлсруэ» (2:2 основное время, 6:5 по пенальти)» (գերմաներեն). weltfussball.de. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  7. Валерко, Артур (09.09.2012). ««Вы попали в штангу»» (ռուսերեն). Football.ua. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  8. «Протокол матча «Днепр» (Днепропетровск) — «Кремень» (2:0)» (ua). Официальный сайт Федерации футбола Украины. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Протокол матча «Днепр» (Днепропетровск) — «Карпаты» (Львов) (3:0)» (ua). Официальный сайт Федерации футбола Украины. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Протокол матча «Днепр» (Днепропетровск) — «Шахтёр» (Донецк) (2:2)» (ua). Официальный сайт Федерации футбола Украины. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «25 главных трансферов в истории украинского футбола» (ռուսերեն). yes-sport.ru. 06.11.2011. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  12. «Бразильцы в Украине: кудесники без мяча» (ռուսերեն). Football.ua. 11.02.2008. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  13. 13,0 13,1 Валерко, Артур (15.07.2010). «Чорний «Мерседес»» (ua). Sport.ua. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. 14,0 14,1 14,2 «Профиль игрока» (գերմաներեն). weltfussball.de. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  15. 15,0 15,1 «Протокол матча «Санкт-Паули» — «Бавария» (1:2)» (գերմաներեն). transfermarkt.de. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  16. 16,0 16,1 «Протокол матча «Санкт-Паули» — «Бохум» (2:1)» (գերմաներեն). transfermarkt.de. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  17. 17,0 17,1 «Протокол матча «Рот-Вайсс» (Оберхаузен) — «Санкт-Паули» (2:1)» (գերմաներեն). transfermarkt.de. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  18. «Emerson Luiz Firmino verpflichtet» (գերմաներեն). Официальный сайт ФК «Унион» (Берлин). 26.10.2004. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  19. «Emerson löst Vertrag» (գերմաներեն). transfermarkt.de. 04.01.2005. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  20. «Профиль игрока» (գերմաներեն). Официальный сайт ФК «Итцехо». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  21. «Alle Bundesligaspieler des HSV seit 1963» (գերմաներեն). svfan-oberpfalz.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել