Էմբեր Դոն Ֆրանկ (անգլ.՝ Amber Dawn Frank, դեկտեմբերի 2, 1998(1998-12-02), Սանտա Կլարիտա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2][3][4], ավելի հայտնի Էմբեր Մոնտանա անվամբ (անգլ.՝ Amber Montana)), ամերիկացի դերասանուհի։ Ավելի հայտնի է «Հեթուեյների տան ուրվականը» հեռուստասերիալում Թեյլոր Հեթուեյի դերով։

Էմբեր Մոնտանա
անգլ.՝ Amber Montana
Ծնվել էդեկտեմբերի 2, 1998(1998-12-02) (25 տարեկան)
ԾննդավայրՍանտա Կլարիտա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Էմբեր Ֆրանկը ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգների Ֆլորիդա Նահանգի Տամպա քաղաքում։ Դերասանական գործունեությունն սկսել է 7 տարեկանում` Կալիֆոռնիա տեղափոխվելուց հետո։ Տեղափոխությունից հետո` 10 տարեկանում, ստացել է իր առաջին դերը «She could be you» ֆիլմում[5]։ Ավելի ուշ նա հայտնվել է տարբեր հեռուստանախագծերում։ 2013 թվականից մինչև 2015 թվականը Ռոբերտ Պիկոկի «Հեթուեյների տան ուրվականը» հեռուստասերիալում խաղացել է Թեյլորի դերը։ Ներկայումս ապրում է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքում[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր
2008 «She Could Be You» Ջենիֆեր Մարտելիզ
2011 «Բրդոտ հրեշը» դպրոցական
2016 «Կորուսյալները. լքվածները` հաջորդ սերունդ» Գեբբի Հարլոու

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2010 «Ես չգիտեի որ հղի էի» Մեգգի 3-րդ եթերաշրջան 9-րդ սերիա
2011 «Եղիր տղամարդ» Սամանտա Պիլոտային սերիա
2013-2015 «Հեթուեյների տան ուրվականը» Թեյլոր Հեթուեյ Գլխավոր դեր
2014 «Սպառնալի ընտանիք» Թեյլոր Հեթուեյ Կրոսսոֆեր «Սանդերմենների տան ուրվականը»
2017 «Սփիրիթ․ Ազատության հոգին» Ֆորտունա Էսպերանսա Նավարրո «երջանիկը» Պրեսսկոտ Գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Amber Frank (12:27 PM - 15 Jul 2013). «@middlenamegame Dawn» (անգլերեն). @ItsAmberFrank. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. Amber Frank (9:38 PM - 10 Jun 2013). «@meghantaylor21 dec 2 :))». @ItsAmberFrank. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Amber Frank (2013 թ․ մայիսի 31). «@LianeLovatic I'm 14 :)». @ItsAmberFrank. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. «IMDb Resume for Amber Montana». 2015 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. «EXCLUSIVE: Amber Montana Talks Nickelodeon's 'The Haunted Hathaways'». LATINA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  6. «The Talented Amber Montana». 2014 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.