Հեթուեյների տան ուրվականը

հեռուստասերիալ

Հեթուեյների տան ուրվականը (անգլ.՝ The Haunted Hathaways), «Nickelodeon» ալիքի ամերիկյան հեռուստասերիալ, որը հեռարձակվել է 2013 թվականի հուլիսի 13-ից մինչև 2015 թվականի մարտի 5-ը[3]։

Հեթուեյների տան ուրվականը
Ժանրդեռահասային սիթքոմ և ամերիկյան սիթքոմ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Էմբեր Մոնտանա, Բենջամին Ֆլորես Կրտսեր, Բրեաննա Իդե և Ginifer King?
Պատմվածքի վայրՕռլեան շրջան
Նկարահանման վայրՀոլիվուդ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ48
Էկրաններին էհուլիսի 13, 2013 և 2013[2]-ից մարտի 5, 2015 և 2015[2]
ՀեռուստաալիքNickelodeon
ԸնկերությունNickelodeon
Պատկերի ձևաչափ16:9
ՆախորդThe Thundermans?
ՀաջորդGame Shakers?

Սյուժե խմբագրել

Միայնակ մայր Միշել Հեթուեյը երկու դուստրերի՝ Թայլորի և Ֆրենկի հետ տեղափոխվում են Նոր Օռլեան, որտեղ բացում են իրենց փուռը։ Նրանք բնակություն են հաստատում մի հին տանը և, ի զարմանս իրենց, բացահայտում այնտեղի բնակիչներ Ռեյին և նրա երկու որդիներին՝ Մայլզ և Լուի ուրվականներին։ Հիմա այս երկու ընտանիքները ստիպված են սովորել ապրել իրար հետ խաղաղության և համերաշխության մեջ[3]։

Դերերում խմբագրել

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Էմբեր Մոնթանա` Թեյլոր Հեթուեյ
  • Կերթիս Հարրիս` Մայլզ Պրեստոն
  • Բենջամին Ֆլորես կրտսեր` Լուի Պրեստոն
  • Բրեաննա Իդե` Ֆրենկի Հեթուեյ
  • Ջենիֆեր Քինգ` Միշել Հեթուեյ
  • Չիկո Բենիմոն` Ռեյ Պրեստոն

Երկրորդական հերոսներ խմբագրել

  • Քայլա Մայսոնետ` Լիլի
  • Բռեկ Բեսսինջեր` Էմմա

Դրվագներ խմբագրել

Եթերաշրջան Դրվագներ Առաջին ցուցադրման ամսաթիվ Վերջին ցուցադրման ամսաթիվ
1 26 2013 թվականի հուլիսի 13-ին 2014 թվականի մայիսիս 31-ին
2 21 2014 թվականի հունիսի 28-ին 2015 թվականի մարտի 5-ին

Հեռարձակում խմբագրել

YTV ալիքը հեռուստասերիալը հեռարձակել է Կանադայում 2013 թվականի հոկտեմբերի 7-ից։ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում այն հեռարձակվել է «Nickelodeon» ալիք-ով։ Հարավարևելյան Ասիայում հեռարձակվել է 2013 թվականի նոյեմբերի 18-ից, Աֆրիկայում` 2013 թվականի դեկտեմբերի 9-ից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 ««Призраки дома Хатэвэй»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.