Էմանուել Մուար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էմանուել Մուար (ֆր.՝ Emmanuel Moire, հունիսի 16, 1979[1][2], Լե Ման), ֆրանսիացի երգիչ և երգահան։ Ծնվել է Լե Մանում 1979 թվականի հունիսի 16-ին։
Էմանուել Մուար ֆր.՝ Emmanuel Moire | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1979[1][2] (45 տարեկան) |
Ծննդավայր | Լե Ման |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | երգիչ, դերասան և ստուդիական երաժիշտ |
Կայք | emmanuelmoire.com |
Emmanuel Moire Վիքիպահեստում |
2004 թվականից մինչև 2007 թվականները կատարել է Լյուդովիկոս XIV-ի դերը հանրահայտ «Արևի արքա» մյուզիքլում։ Թողարկել է երեք ձայանսկավառակ՝ Là Où Je Pars (2006), L'équilibre (2009) և Le Chemin (2013)։
Կենսագրություն
խմբագրելՄանուկ տարիքից Էմանուելը հետաքրքրվել է երաժշտությամբ։ Նա մեծացել է իր երկվորյակ եղբոր հետ միասին։ Էմանուելը եղել է ամաչկոտ և փակ երեխա։ Սովորել է դասական երգեցողության բաժնում և ստացել է երգահանի, կատարողի և բանաստեղծի մասնագիտություն։
Էմանուելը երաժշտության դասեր էր վերցնում և միևնույն ժամանակ բակալավրի դիպլոմ ստանում տնտեսագիտական և սոցիալական գիտությունների գծով՝ «լավ» գնահատականով։ 21 տարեկանում նա ընդունվել է Մանի կոնսերվատորիա, ապա նրան ընտրել են Astaroff-ի (երաժիշտների, կատարողների և գրողների պրակտիկա) 16-րդ հանդիպմանը մասնակցելու համար։ Էմանուելը նա ստացել է աշխարհագրության DEUG աստիճան։
Սինգլներ
խմբագրել- Նոյեմբեր 2006 թ. -«Ժպիտ» (Le sourire), Բենուա Պեորի երաժշտությամբ (Կիո)
- Մարտ 2007 թ. -«Դրանից ես լավ եմ զգում» (Ça me fait du bien), Լու Կովելի երաժշտությամբ
- Հուլիս 2007 թ. -«Այնտեղ, ուր ես գնում եմ» (Là où je pars), Դավիդ Էսպոզիտոյի երաժշտությամբ
- Փետրվար 2008 թ. -«Եթե այդպիսին լիներ կյանքը» (Si c'était ça la vie)
- Փետրվար 2009 թ. -«Մեծահասակ և սեքսուալ» (Adulte & Sexy), բառերը՝ Յան Գիյոնի, երաժշտությունը՝ Էմանուել Մուարի
- Հունիս 2009 թ. -«Չասելով ոչ մի բառ» (Sans dire un mot), բառերը՝ Յան Գիյոնի, երաժշտությունը՝ Էմանուել Մուարի
- 18 փետրվարի 2013 թ. -«Beau Malheur»
- 5 հուլիսի 2013 թ. -«Ne s’aimer que la nuit»
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Emmanuel Moire’s official site Արխիվացված 2014-08-07 Wayback Machine
- Official site of his first solo album Արխիվացված 2011-07-13 Wayback Machine
- Le Roi Soleil’s official site
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Մուար» հոդվածին։ |