Էկվինոֆոբիա կամ հիպոֆոբիա, հոգեբանական վախ ձիերից։ «Էկվինոֆոբիա» բառը ծագել է հունարեն «φόβος» (phóbos)՝ վախ և լատիներեն «equus»՝ ձի բառերից։ Հիպոֆոբիա եզրույթն առաջացել է հունարեն «phóbos» բառից, որն էլ առաջացել է հունարեն «ἵππος» (híppos՝ ձի) բառից[1][2]։

Էկվինոֆոբիա
Տեսակֆոբիա
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն

Ֆոբիայի օրինակ կարելի է գտնել Ֆրոյդի կողմից Փոքր Հանսի հոգեվերլուծական ուսումնասիրության մեջ։

Ախտանշաններ խմբագրել

Երբ էկվինոֆոբիա ունեցող անձը մտածում է ձիու մասին կամ ֆիզիկապես գտնվում է նրա կողքին, կարող են դրսևորվել հետևյալ ախտանշանները[3][4]։

  • Սարսափի զգացում,
  • անհանգստություն (նույնիսկ եթե ձին համարվում է բարյացակամ և հանգիստ),
  • դող,
  • խուճապ,
  • սրտխփոց,
  • հևոց,
  • սրտի զարկերի արագացում,
  • սրտխառնոց,
  • լաց։

Էկվինոֆոբիայով տառապողները կարող են նաև վախենալ այլ սմբակավոր կենդանիներից, ինչպիսիք են ավանակները և ջորիները[2]։

Պատճառներ խմբագրել

Մանուկ հասակում ձիերի հետ շփվելու բացասական փորձը կարող է հանգեցնել այս ֆոբիայի առաջացմանը։ Այն կարող է կապված լինել նաև ձիուց ընկնելու հետ։ Շատ դեպքերում մարդիկ սկսում են խուսափել ձիերից, և դա աստիճանաբար վերածվում է լիարժեք ֆոբիայի[2][3][4]։

Ֆոբիայի պատճառ կարող է լինել նաև կենդանու հանդեպ հասարակ վախը։ Ձիու տպավորիչ չափն ու քաշը, ինչպես նաև մեծ ատամները կարող են վախեցնել որոշ մարդկանց, հատկապես երեխաներին[5]։

Ձիերի և ջորիների բացասական պատկերները ԶԼՄ-ներում կարող են ուժեղացնել վախերը[4]։

Բուժում խմբագրել

Այս ֆոբիայի հաղթահարման շատ տարբերակներ կան։ Տարբեր ֆոբիաներ ունեցող անձանց թերապայի ձևերից է կոգնիտիվ-վարքային թերապիան։ Այն կենտրոնանում է վախերի և դրանց գոյության պատճառների վրա։ Փորձում է փոխել և մարտահրավեր նետել վախի հիմքում ընկած մտավոր գործընթացներին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն արդյունավետ է էկվինոֆոբիայով մարդկանց բուժման համար։

Բուժման մեկ այլ տարբերակ է համակարգված ապազգայացումը, որը կենտրոնանում է այցելուների՝ իրենց ֆոբիաներին աստիճանական հարմարվողականության վրա։ Այս գործընթացի առաջին քայլը կարող է լինել ձիերի մասին մտածելը, ապա դրանց նկարներ դիտելը։ Երբ այցելուն հարմարվում է նկարների հետ, կարող է հանդիպել ձիուն, դիպչել և վերջապես թամբել այն։ Ծայրահեղ դեպքերում կարող է պահանջվել նաև դեղորայք, նույնիսկ եթե դրա ազդեցությունը կարճատև է[4][6]։

Կարող է օգնել նաև այն միտքը, որ ձիերը մարդկանց համար բնական սպառնալիք չեն, և մարդիկ նույնիսկ որսացել են ձիեր։ Պալեոլիթի դարաշրջանում վայրի ձիերը մարդկանց համար սննդի կարևոր աղբյուր են եղել։ Եվրոպայի շատ մասերում ձիու մսի օգտագործումը շարունակվել է միջնադարից մինչև մեր օրերը՝ չնայած 732 թվականին Պապի արգելքին[7]։

Ֆոբիայով նշանավոր անձինք խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Equinophobia definition». thefreedictionaanuary2014.
  2. 2,0 2,1 2,2 «Equinophobia definition/symptoms». medterms.com. 2012 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  3. 3,0 3,1 «Equinophobia: It's for real». horsenation.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Equinophobia - Symptoms, Causes, and Treatment». allaboutcounseling.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  5. «Fear of Horses - Equinophobia». fearofstuff.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  6. «Equinophobia Treatment (summary)». remediespoint.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  7. Richard Pillsbury (1998). No foreign food: the American diet in time and place. Westview Press. էջեր 14. ISBN 978-0-8133-2739-6.
  8. Chase, Chris (2012 թ․ նոյեմբերի 13). «Eric Berry is scared of the Kansas City Chiefs' horse». USAToday.com.
  9. «Top 10 Weirdest Celebrity Phobias: The Famous Faces and Their Fears». IBTimes.com.
  10. «Celebrities share fears, phobias». TheIndyChannel.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.