Ձիու միս, սննդի մեջ կիրառվող ձիու միսը։ Ձիու միսը տարբերվում է առանձնահատուկ համով և հանդիսանում է քոչվոր ժողովուրդների սովորական ու սիրելի ուտեստը։ Ձիու միսը միշտ եղել է Ասիայի քոչվոր թյուրքերի և մոնղոլների օրվա ռացիոնի կարևոր մասը (հատկապես արժևորվում է կազի-կարտա եփված երշիկը և սուջուխը), ինչպես և ձիու կաթից ստացվող կաթնաթթվային ըմպելիքը՝ կումիսը։

Ձիքւ շոգեխաշ միս
Խավարտով միս
Ձիու մսից պատրաստված երշիկի կտորներ
Ճապոնական ուտեստ բասասի

Հիմնարար է համարվում արոտավայրային դասակարգումը, ինչը պահանջում է զգալի թվով անդաստաններ։ Թույլատրվում է կարճ (առավելագույնը՝ 40-45 օր) մսուրապահություն՝ բտման համար։ Ավելի երկար փակի տակ պահելն անմիջականորեն ազդում է մսի համային որակների, կոնսիստենցիայի վրա և ոչ մի տեղ չի գործածվում։ Մշտաբնակ հողագործ ժողովուրդների համար սննդի մեջ ձիու մսի օգտագործումը, որպես կանոն, լայն տարածում չունի։

Ձիու միսը կիրառվում է երշիկի որոշ տեսակների արտադրության ժամանակ՝ վերջիններիս որոշակի մածուցիկություն և առաձգականություն, ինչպես նաև կծու համ հաղորդելու համար։

Ձիու մսի գյուղատնտեսական նշանակությունը մեծապես կախված է տեղանքի բնաաշխարհագրական պայմաններից, օրինակ՝ ամբողջ Եվրոպայի տարածքում ձիու մսի մշակումն առավել նպաստավոր և ձեռնտու է միայն Հունգարիայում։ Ճապոնիայում, որտեղ բացակայում են բնական արոտատեղիները, ձիաբուծությունը բավականին թանկ զբաղմունք է հանդիսանում։

Հայտնի է նաև, որ ձիու մսից պատրաստված երշիկը նրբախորտիկ է։ Եվրոպացիների շրջանում տարածված առեղծվածն այն մասին, թե ձիու միսը տհաճ համ ունի, կապված է այն հանգամանքի հետ, որ Նապոլեոնի զինվորները Մոսկվայից նահանջելիս ուտում էին ստակած ձիու միս, իսկ աղի և համեմունքների փոխարեն վառոդ էին օգտագործում, ինչն առաջ բերեց մեծաթիվ սննդային թունավորումներ։

Գերմանիայում և Ֆրանսիայում ձիու միսն ավելացնում են ապխտած երշիկի մեջ։ Ռուսաստանում ձիու միսը կիրառվում է մի քանի շրջանների սննդի մեջ, որոնցից են Կարաչայ-Չերքեզիան, Յակուտիան, Թաթարստանը և Բաշկիրիան։

Թուրքմենիայում արգելված է ձիու միսը սննդի մեջ[1] կիրառելը։

Վերաբերմունքը տարբեր մշակույթներում խմբագրել

Չնայած ձիու միսը Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում ուտում են, այն տաբու է համարվում անգլալեզու երկրներում, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, ԱՄՆ-ն, բացի Կանադայից։ Ինչպես նաև այն չեն ուտում գնչուները, Բրազիլիայի և Հնդկաստանի բնակիչները։ Ձիու միսը չի օգտագործվում Իսպանիայում, չնայած երկիրը հանդիսանում է թե՛ կենդանի ձիերի, թե մսեղիքի խոշոր արտահանող։ Ղազախստանում ձիու միսը գլխավոր ազգային ուտեստի՝ բեշբարմակի հիմնական բաղադրատարրն է։

Արաբական երկրներում ձիու միսը համարվում է, այսպես կոչված, «մակրուխ», այսինքն՝ օգտագործել կարելի է, բայց խորհուրդ չի տրվում։ Կենտրոնական Ասիայի երկրներում՝ Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ձիու մսից պատրաստվում են ազգային ուտեստներ, նրբախորտիկներ

Դավանաբանական պատճառներով այս միսն արգելված է հրեաների մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «U.S.D.A. Promotes Horse & Goat Meat». International Generic Horse Association. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 9-ին. (quoting a 1997 USDA report said to be no longer available online)
  • La Viande Chevaline, a web site made by the French Horse Meat Industry structure, called Interbev Equins (French)
  • On eating horse meat sashimi AsiaObscura.com
  • Yes, Russians eat horse meat Windows to Russia