Հայկակ Էկինյան
հայ խմբագիր
(Վերահղված է Էկինյան Հայկակից)
Հայկակ (Հովհաննես) Հարությունի Էկինյան (1865[1], Դիարբեքիր, Թուրքիա[1] - մարտի 25, 1919[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), հայ խմբագիր, հրատարակիչ։
Հայկակ Էկինյան | |
---|---|
Ծնվել է | 1865[1] |
Ծննդավայր | Դիարբեքիր, Թուրքիա[1] |
Մահացել է | մարտի 25, 1919[1] |
Մահվան վայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | խմբագիր, հրատարակիչ, լրագրող և հրապարակախոս |
Կենսագրություն խմբագրել
Հայկակ Էկինյանը ծնվել է 1868 թվականին Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր քաղաքում։ 1883 թվականին մեկնել է ԱՄՆ, 1888 թվականին հրատարակել ամերիկահայ առաջին պարբերականը՝ «Արեգակը»։ 1889-1890 թվականներին խմբագրել է Նյու Յորքի «Սուրհանդակ», 1890-1892 թվականներին` «Ազատություն», 1897-1899 թվականներին` «Տիգրիս», 1902-1909 թվականներին Ֆրեզնոյի «Քաղաքացի», 1909 թվականին՝ «Նոր սերունդ», 1915-1919 թվականներին` «Նոր կյանք» պարբերականները։ Հրատարակել է «Կսկծանք» (1890), և «Քնար ժողովրդական» (1899) բանաստեղծությունների ժողովածուները[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկակ Էկինյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 39)։ |