Էլ Կարմեն դե Բոլիվար
Էլ Կարմեն դե Բոլիվար, համայնք Կոլումբիայի Բոլիվար դեպարտամենտում, Կարտախենա դե Ինդիասից 114 կմ հարավ-արևելք։
Էլ Կարմեն դե Բոլիվար | |||||
| |||||
Երկիր | Կոլումբիա | ||||
---|---|---|---|---|---|
Համայնք | Բոլիվար | ||||
Հիմնադրված է | 1776 թ. | ||||
Մակերես | 945 կմ² | ||||
ԲԾՄ | 155±1 մետր | ||||
Բնակչություն | 66 001 մարդ (2005)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 605[2] | ||||
Պաշտոնական կայք | elcarmen-bolivar.gov.co | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելԱյս տարածքը սկզբում բնակեցված է եղել բնիկ ամերիկյան ցեղերով (մալիբես, ֆարոտոս և պիլետաս), իսկ հետագայում նվաճվել և գաղութացվել է իսպանացիների կողմից։ 1776 թվականին Հնդկաստանի Կարտախենայի նահանգապետ Խուան դե Տորեզալ Դիազ դե Պիմիենտայի հրամանով իսպանացի մի սպա՝ Անտոնիո դե Լա Տորե Միրանդան, բնակավայրն անվանել է sitio de Nuestra Señora del Carmen, որը նշանակում է «Տիրամոր վայր Էլ Կարմենում»։
Աշխարհագրություն
խմբագրելԷլ Կարմեն դե Բոլիվարի քաղաքապետարանը գտնվում է Սան Ջասինտոյի քաղաքապետարանից հարավ, Օվեջասի քաղաքապետարանից հյուսիս՝ դեպի Սուքրե, Զամբրանո և Կորդովա համայնքների քաղաքապետարանից արևմուտք և Սան Օնոֆրեի քաղաքապետարանից արևելք՝ ընդգրկելով մոտ 954 կմ² մակերեսով տարածք։
Բնակչություն
խմբագրելԿոլումբիայի վիճակագրության ազգային վարչական դեպարտամենտի տվյալներով՝ 2015 թվականին քաղաքի և մունիցիպալիտետի ընդհանուր բնակչությունը կազմել է 75151 մարդ[3]։ Ստորև ներկայացված է քաղաքապետարանի բնակչության դինամիկան ըստ տարիների.
2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
67952 | 68496 | 69084 | 69714 | 70397 | 71100 | 71854 | 72650 | 73457 | 74297 | 75151 |
2005 թվականի մարդահամարի տվյալներով՝ տղամարդիկ կազմում էին Էլ Կարմեն դե Բոլիվարի բնակչության 51.8%-ը, կանայք՝ համապատասխանաբար 48.2%-ը։ Ռասայական առումով սպիտակամորթներն ու մեստիզոնները կազմում էին քաղաքի բնակչության 99,7%-ը, սևամորթներն ու մուլատները՝ 0.2%-ը, հնդիկները` 0.1%-ը [4]: Ամբողջ բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 75.5%:
Տնտեսություն
խմբագրելԷլ Կարմեն դե Բոլիվարի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։
Համայնքն ունի բնակչության մեծ թիվ և այստեղ է կենտրոնացված ենթաշրջանի տնտեսական և առևտրային շարժը։ Այն գտնվում է Մոնտես դե Մարիայի օրոգրաֆիկ համակարգում։ Էլ Կարմեն դե Բոլիվարը դեպարտամենտի՝ բնակչության թվով երրորդ քաղաքն է և հանդիսանում է գյուղատնտեսական կարևորագույն կենտրոն՝ համարվելով «Բոլիվարի դեպարտամենտի գյուղատնտեսական և սննդամթերքի մառանը», քանի որ արտադրանքի ամբողջ բաժնի՝ հատկապես ավոկադոյի, ծխախոտի, կակաոյի, բանանի, յամի և քունջութի մեծ մատակարարն է[4]։ Հենց այս պատճառով էլ այն հայտնի է որպես Կոլումբիայի քաղցր քաղաք։
Քաղաքային ձեռնարկությունների ընդհանուր թվի 55.1%-ը առևտրային ձեռնարկություններ են, 28.7%-ը` ծառայություններ, 15.1%-ը` արդյունաբերական ձեռնարկություններ, 1.1%-ը` տնտեսության այլ ոլորտների ձեռնարկություններ[5]։
Տրանսպորտ
խմբագրելԻնչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքներին, ապա համայնքի աշխարհագրական դիրքը նպաստավոր է ցամաքային նավահանգստի կառուցման համար։ Քանի որ վերջինս Ռուտա դել Սոլի միջոցով Կոլումբիայի Կարիբյան ավազանը կապում է Սանտանդերեսի հետ, այն նաև հանդիսանում է արևմտյան Բարանքուիլա և Կարտախենա մեծ նավահանգիստների կապող օղակը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.dane.gov.co/files/censo2005/PERFIL_PDF_CG2005/13244T7T000.PDF
- ↑ https://www.crcom.gov.co/es/noticias/comunicado-prensa/desde-1-septiembre-cambia-forma-hacer-llamadas-en-colombia
- ↑ «Proyecciones de Población departamentales y municipales por área 2005 - 2020» (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadística.
- ↑ https://revistas.unicartagena.edu.co/index.php/panoramaeconomico/article/view/353/306
- ↑ «Censo General 2005. Perfil El Carmen de Bolívar - Bolívar» (PDF) (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadistica.
- ↑ http://www.bolivar.gov.co/index.php/item/1391-durante-su-rendicion-de-cuentas-para-la-costa-caribe-presidente-santos-reconocio-al-gobernador-dumek-turbay-como-el-campeon-en-ejecucion-de-vias-terciarias-de-todo-el-pais
Արտաքին հղումներ
խմբագրել- իսպաներենով Էլ Կարմեն դե Բոլիվարի պաշտոնական կայքէջը
- http://whynationsfail.com/blog/2012/3/26/whos-afraid-of-development-the-colombian-version.html Արխիվացված 2019-12-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Կարմեն դե Բոլիվար» հոդվածին։ |