Էլիզ Մարի Լևեկ (ֆր.՝ Elyse Marie Levesque, սեպտեմբերի 10, 1985(1985-09-10), Ռեջայնա), կանադացի դերասանուհի, հայտնի է «Աստղային դարպասներ.Տիեզերք» հեռուստասերիալում Քլոե Արմսթրոնգի դերով։

Էլիզ Լևեկ
ֆր.՝ Elyse Levesque
Ծնվել էսեպտեմբերի 10, 1985(1985-09-10) (38 տարեկան)
ԾննդավայրՌեջայնա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
elyselevesqueofficial.com

Կենսագրություն խմբագրել

Էլիզ Լևեկը ծնվել և մեծացել է Սասկաչևան նահանգի Ռեջայնա քաղաքում[1]։ Մանկության տարիներին նա զբաղվել է պարերով և թեթև ատլետիկայով, խաղացել սոֆթբոլ, մասնակցել է նկարահանումների որպես մոդել[2]։ Լևեկը որպես դերասանուհի նորամուտը նշել է 11 տարեկան հասակում կանադական «Անհավանական պատմությունների ստուդիա» մանկական հեռուստաշոուում, որը նկարահանվել է իր հայրենի քաղաքում։ Այնտեղ նա նկարահանվել է մի քանի տարի, զբաղված է եղել նաև այլ նախագծերում, մասնավորապես, երկու տարի խաղացել է «2030 CE» գիտաֆանտաստիկ սերիալի գլխավոր դերերից մեկը, որը նույնպես ուղղված է մանկական լսարանին[3]։ Դպրոցն ավարտելուց հետո Լևեկը երկու տարի աշխատել է մոդելային բիզնեսում Եվրոպայի և Ասիայի երկրներում[1]։

Վերադառնալով Կանադա, Լևեկը տեղափոխվեց Վանկուվեր, իր դերասանական կարիերայի վրա կենտրոնանալու համար[1]։ Նա անմիջապես ընդունվել է դերասանական վարպետության դասընթացների։ Նկարահանվել է տարբեր դերերում՝ սկսած Վիրջինիա (Սիսսի) Պոյից՝ Էդգար Պոյի հիվանդ կնոջից՝ «Սարսափների վարպետները» հեռուստասերիալում, «Սև կատու» սերիայում։ Նա նաև նկարահանվել է «Սմոլվիլի գաղտնիքները» և «Ծառերի մարդիկ» հեռուստասերիալներում։ Խաղացել է «Աստղային դարպասներ։ Տիեզերքը» հեռուստասերիալում Քլոե Արմսթրոնգի դերում և Առաջնածինները հեռուստասերիալում՝ վհուկ Ժենևիև դերում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր
1997-2000 Անհավանական պատմությունների ստուդիա Տարբեր դերեր
2001 2030 CE բժիշկ Մակսինա Ռիչ
2006 Ընտանիքը ընդհատակում Ալիսիյա Պետերսոն
2004 Renegadepress.Com Վանեսա
2003 Մերի Հիգինս Քլարկի գաղտնիքները. Մահացու բժշկություն Մորին
2006 Սարսափների վարպետները Վիրջինիյա Պո
2007 Կանանց համայնքի ուրվականները Ուիթնի
2007 Անհավանականություն Քելի Շոու
2007 Սմոլվիլի գաղտնիքները Լաբորանտ
2007 Ֆլեշ Գորդոն Լեյլա
2008 Ծառերի մարդիկ Տրիսիա
2008 Փոթորկային նախազգուշացում Դանա Սոնդերս
2008 Սուրբ Ծննդյան աղետ Թերեզա
2009-2011 Աստղային դարպասներ։ Սիեզերք Քլոյա Արմսթրոնգ
2014 Առաջնածինները Ժենեվև
2017 Վաղվա լեգենդները Գվինևրա
2017 Մթին երեխա Խուզարկու
2019 Ես գնում եմ փնտրելու Չարիթի Լե Դոմաս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Elyse Levesque» (անգլերեն). CBC/Radio-Canada. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  2. Liznick, Melissa. (2011 թ․ մարտի 8). «Q&A: Elyse Levesque Looking To Start New Chapter After 'Stargate Universe'». Starpulse.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  3. Colvin, Chad. (2010 թ․ մայիսի 25). «Daughter of Destiny: An Interview With Elyse Levesque» (անգլերեն). GateWorld. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզ Լևեկ» հոդվածին։