Էլիզաբեթ Հասելբեկ (մայիսի 28, 1977(1977-05-28), Քրենսթոն, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ծնվել է ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Քրենսթոն քաղաքում և հետագայում դարձել է ամերիկյան հեռուստատեսային դեմք։

Էլիզաբեթ Հասելբեկ
անգլ.՝ Elisabeth Hasselbeck
Դիմանկար
Ծնվել էմայիսի 28, 1977(1977-05-28) (46 տարեկան)
ԾննդավայրՔրենսթոն, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն[1] և կաթոլիկություն
ԿրթությունԲոստոնի քոլեջ և St. Mary Academy – Bay View?
ԵրկերSurvivor: The Australian Outback?, The View? և Fox & Friends?
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, լրագրող, softball player և reality television participant
ԱմուսինTim Hasselbeck?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Elisabeth Hasselbeck Վիքիպահեստում

Կարիերան խմբագրել

Էլիզաբեթ Հասելբեկը սովորել է Բոստոնի քոլեջում և եղել է սոֆթբոլի թիմի ավագ։ Իր հեռուստատեսային կարիերան սկսել է 2001 թվականին՝ մասնակցելով «Survivor: Australia» ռեալիթի շոուին։ 2003-ից 2013 թվականներին նա վարում էր The View թոք-շոուն ABC հեռուստաալիքով։ 2009 թվականին նա հեռուստաեթերի չորս այլ հաղորդավարների հետ կիսեց Daytime Emmy մրցանակը։

Անձնական կյանք խմբագրել

2002 թվականի հուլիսի 6-ին Էլիզաբեթն ամուսնացավ Թիմոթի Թոմաս Հասելբեկի հետ։ Ամուսնական կյանքի ընթացքում զույգը ունեցավ երեք երեխա` մեկ աղջիկ և երկու տղա՝ Գրեյս Էլիզաբեթ Հասելբեկը (ծնված 04/06/2005), Թեյլոր Թոմաս Հասելբեկը (ծնված 11/09/2007) և Իսայա Թիմոթի Հասելբեկը (ծնված 08/09/2009)[2][3]։

Էլիզաբեթ Հասելբեկը տառապում է Ցելիակիա աուտոիմուն հիվանդությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Reality TV's Most Memorable Christians
  2. «View Cohost Elisabeth Hasselbeck Has a Boy». People. 2007 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Ritti, Missy (2009 թ․ օգոստոսի 9). «Elisabeth Hasselbeck Welcomes Third Child». People.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Հասելբեկ» հոդվածին։