Էլիեզեր Ալշեխ (նոյեմբերի 12, 1908(1908-11-12)[1], Վիդին, Բուլղարիա - հունիսի 20, 1983(1983-06-20), Բուենոս Այրես, Արգենտինա), հրեական ծագմամբ բուլղարացի և արգենտինացի նկարիչ[2][3]։

Էլիեզեր Ալշեխ
Ծնվել էնոյեմբերի 12, 1908(1908-11-12)[1]
ԾննդավայրՎիդին, Բուլղարիա
Մահացել էհունիսի 20, 1983(1983-06-20) (74 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա (1933)
Մասնագիտություննկարիչ
ԱմուսինBronka Gyurova-Alshekh?

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 12-ին Վիդինում: 1933 թվականին ավարտել է Մյունխենի պետական գեղարվեստի ակադեմիան՝ Կառլ Կասպարի և Ադոլֆ Շիներերի դասարանը: Ուսումն ավարտելուց հետո ապրել է Բելգիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում: Բուլղարիա է վերադարձել 1934 թվականին և կազմակերպել իր առաջին անհատական ցուցահանդեսը: 1935-1936 թվականներին ճամփորդել է Թուրքիայում, Հունաստանում, Իտալիայում, Ալժիրում և Թունիսում: Այցելել է Պաղեստին, այնտեղ նկարած կտավները օգտագործել է 1937 թվականին Բելգրադում կազմակերպած անհատական ցուցահանդեսի համար: Դրանից հետո մեկնել է Վենետիկ: Կրկին վերադարձել է Բուլղարիա 1938 թվականին: Ձերբակալվել է և տեղափոխվել հրեաների աշխատանքային ճամբար, որտեղ գտնվել է մինչև 1941 թվականը: 1946 թվականին անցկացրել է իր երկրորդ անհատական ցուցահանդեսը Բուլղարիայում: Այնուհետև մեկնել է Միլան և Վենետիկ, իսկ 1951 թվականին իր կնոջ՝ Բրոնկա Գյուրովա-Ալշեխի հետ հաստատվել է Բուենոս Այրեսում: 1958 թվականից դասավանդել է Բուենոս Այրեսի Մանուել Բելգրանոյի անվան Ազգային գեղարվեստի քոլեջում: 1975 թվականին Բուլղարիայի նկարիչների միության հրավերով կազմակերպել է Արգենտինայում նկարած կտավների անհատական ցուցահանդես[2][3][4]:

Մահացել է 1983 թվականի հունիսի 20-ին Բուենոս Այրեսում[2]:

Աշխատանքներ

խմբագրել

Ալշեհի ամենահայտնի նկարները:

  • Анверс (1934)
  • Венеция (1938)
  • Гроздобер (1945)
  • Иерусалим (1937)
  • Лодки (1937)
  • Жатва (1947)

Նրանց մեծ մասը գտնվում է Սոֆիայի Ազգային պատկերասրահում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Научноинформационен център „Българска енциклопедия“ Голяма енциклопедия България. Том 1. — София: Книгоиздателска къща „Труд“, 2011. — С. 52. — ISBN 9789548104234
  3. 3,0 3,1 «Елиезер Алшех (1908—1983)ї». Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2019-12-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. С юбилейна изложба честват 100 години от рождението на Елиезер Алшех