Էլեն Չըրչ (անգլ.՝ Ellen Church, սեպտեմբերի 22, 1904(1904-09-22), Cresco, Այովա, ԱՄՆ - օգոստոսի 22, 1965(1965-08-22), Տերրե Հոտ, Ինդիանա, ԱՄՆ), աշխարհում առաջին բորտուղեկցորդուհին։

Էլեն Չըրչ
անգլ.՝ Ellen Church
Ծնվել էսեպտեմբերի 22, 1904(1904-09-22)
ԾննդավայրCresco, Այովա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 22, 1965(1965-08-22) (60 տարեկան)
Մահվան վայրՏերրե Հոտ, Ինդիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄինեսոտայի համալսարան
Մասնագիտությունբուժքույր, ուղեկցորդ և օդաչու
Պարգևներ և
մրցանակներ
Օդային մեդալ մեդալ «Եվրոպա-աֆրիկյան միջինարևելյան արշավի» համար Ամերիկյան արշավանքի մեդալ և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ
 Ellen Church Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1904 թվականի սեպտեմբերի 22-ին, Կրեսկոյում (Այովա)։ Բուժքույրական դասընթացն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցում, որին զուգընթաց ինքնաթիռ վարելու մասնավոր դասընթացների է հաճախել։ 1929 թվականին նա իր ծառայություններն է առաջարկել «Boeing Air Transit» (այժմ՝ United Airlines) ավիաընկերությանը։

Ընկերության մենեջերները, որոնք հենց այդ ժամանակ պատրաստվում էին գերմանական ավիափոխադրողների օրինակով մտցնել բորտուղեկցորդի հաստիք, մտածում են, որ կին բորտուղեկցորդների հաստատումը քարոզչական հաջող քայլ կլինի․ ինքնաթիռում ներկա երիտասարդ աղջիկները, որոնք չէին վախենում թռչելուց, կհանգստացնեին ուղևորներին և երկրի վրա գտնվող նրանց հարազատներին։ Բացի դրանից՝ բուժքրոջ հմտությունները կարող էին պետք գալ թռիչքի ընթացքում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ այդ ժամանակ ավելի ցածր բարձրություններով թռչող ինքնաթիռները սաստիկ ցնցվում էին և օրորվում, և շատ ուղևորներ վատ ինքնազգացողություն էին ունենում։

Էլեն Չըրչին առաջարկվել է խումբ կազմել բուժքույրերից, որոնց տարիքը չէր անցնի 25-ը, քաշը չէր անցնի 115 ֆունտից (մոտ 52 կգ), և որոնք պատրաստ կլինեին դառնալու բորտուղեկցորդուհիներ այն ժամանակների համար բավական լավ գումարի դիմաց՝ ամսական 125 դոլար աշխատավարձով։

Մի քանի ամսվա նախապատրաստական աշխատանքներից հետո բորտուղեկցորդուհիները սկսել են թռչել։ Խմբում առաջին թռիչքն իրականացրել է հենց Չըրչը 1930 թվականի մայիսի 15-ին Սան Ֆրանցիսկո-Շայեն թռիչքի ժամանակ։ Բորտուղեկցորդուհիների ներկայությունը, իրոք, նպաստել է քաղաքացիական ավիացիայի հանրահռչակմանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էլեն Չըրչը որպես բուժքույր ծառայել է բժշկական ինքնաթիռում, որը վիրավոր զինվորներ էր տեղափոխում Հյուսիսային Աֆրիկայից ու Իտալիայից, այնուհետև Ֆրանսիայի գնացքում աշխատել է որպես սանիտար։

Էլեն Չըրչը պարգևատրվել է մի շարք շքանշաններով։ Հայրենի Կրեսկո քաղաքի օդանավակայանն անվանակոչվել է Չըրչի անունով։

Գրականություն խմբագրել

  • Վլադիսլավ Մորոզով Հինգերորդ օվկիանոսի արքայադուստրերը(ռուս.) // Ավիացիա և տիեզերագնացություն. —М., 2018. — № 3. — С. 10—19. — ISSN 1682-7759.

Արտաքին հղումներ խմբագրել