Էլեն Լյուիս Հյորնդոն Արթուր (օգոստոսի 30, 1837(1837-08-30)[1][2][3], Culpeper, Վիրջինիա, ԱՄՆ[4] - հունվարի 12, 1880(1880-01-12)[1][2][3], Օլբանի, ԱՄՆ[5]), ԱՄՆ նախագահ Չեսթեր Արթուրի կինը։

Էլեն Արթուր
անգլ.՝ Ellen Lewis Herndon Arthur
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1837(1837-08-30)[1][2][3]
ԾննդավայրCulpeper, Վիրջինիա, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 12, 1880(1880-01-12)[1][2][3] (42 տարեկան)
Մահվան վայրՕլբանի, ԱՄՆ[5]
ԳերեզմանAlbany Rural Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱմուսինՉեսթեր Ա. Արթուր
Ծնողներհայր՝ William Lewis Herndon?, մայր՝ Frances Elizabeth Hansbrough?[6]
ԵրեխաներChester Alan Arthur II?, Ellen Herndon Arthur?[2] և William Lewis Herndon Arthur?[2]
 Ellen Lewis Herndon Arthur Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էլեն Հյորնդոնը ծնվել է Կալպեպեր քաղաքում՝ ռազմածովային սպա Վիլյամ Լյուիս Հյորնդոնի ընտանիքում, ով հայտնի է դարձել 1857 թվականին, երբ փոթորիկի ժամանակ նա փրկել է «Կենտրոնական Ամերիկա» նավի անձնակազմին և ուղևորներին, ինչպես նաև Ֆրենսիս Էլիզաբեթ Հանսբորո Հյորնդոնինн[7]։ Էլենը նաև ԱՄՆ-ի ռազմածովայի ուժերի կոմանդեր Մեթյու Ֆոնտեյն Մորիի զարհունի էր[8]։

Սիրավեպ և հարսանիք

խմբագրել

Էլեն Հյորնդենը Չեսթեր Արթուրի հետ ծանոթացել է 1856 թվականին Նյու Յորքում՝ իր զարմիկ Դեբնի Հյորնդոնի միջոցով։ Կարճ սիրահետումից հետո Արթուրը Նյու Յորքի Սարատովա Սփրինգս հյուրանոցում առաջարկություն է արել նրան։

1859 թվականի հոկտեմբերի 25-ին Նյու Յորքի Կելվերի եպիսկոպոսական եկեղեցում տեղի ունեցավ Էլեն Հյորնդոնի և Չեսթեր Արթուրի հարսանիքը։ Հարսանիքը եղել է Էլենի հոր՝ Վիլյամ Լյուիսի ծննդյան օրը[8]։

Ունենալով սոպրանո՝ Էլեն Արթուրը երգել է Նյու Յորքի Մենդելսոն-Գլի ակումբում։ Ամուսինների ամուր ամուսնությունը լարված էր Չեսթերի քաղաքական կյանքով և քաղաքացիական պատերազմով։ Այն ժամանակ, երբ ամուսինը Նյու Յորքի աշխարհազորում էր հակամարտության ժամանակ, Էլենը գաղտնի ցավակցել է Համադաշնությանը, որի կողմից կռվել են նրա հարազատներից շատերը[9]։

Երեխաներ

խմբագրել

Չեսթեր Արթուրը և Էլեն Հյորնդոնը ունեցան երկու զավակ և դուստր[10]՝

  • Վիլյամ Լյուիս Հյորնդոն Արթուր (1860-1863)
  • Չեսթեր Ալան Արթուր II (1864-1937)`1885 թվականին նա ավարտել է Փրինսթոնի համալսարանը և այնուհետև ընդունվել Կոլումբիայի իրավաբանական դպրոց։ Մահվան օրը նախագահ Արթուրը որդուն զգուշացրել է չզբաղվել քաղաքականությամբ։ 1900 թվականին ամուսնացավ Մայրա Թաունսենդի հետ։ 1927 թվականին զույգը բաժանվում է։ Ի վերջո, նա բնակություն է հաստատում Կոլորադո Սպրինգսում։ 1934 թվականին ամուսնացել է Ռովենա Գրեյվսի հետ, ով զբաղվում էր անշարժ գույքի և ապահովագրական գործերով։
  • Էլեն Հենսբորո Հյորնդոն Արթուր (1871—1915) - նա ամուսնացավ Չարլզ Պինկերտոնի հետ և բնակվեց Նյու Յորքում։

1880 թվականի հունվարին Էլեն Արթուրը, ով վատառողջ էր, համերգի ուղևորվելուց հետո մրսեց[11]։ Նրա մոտ զարգացավ թոքաբորբը և երկու օր անց՝ 1880 թվականի հունվարի 12-ին, տիկին Արթուրը մահացավ։ Նրան թաղել են Նյու Յորքի Օլբանի նահանգում գտնվող ընտանեկան դամբարանում[12]։

Նախագահի քույրը՝ Մերի Մաքելրոյը, ծառայել է որպես Առաջին տիկին և հոգ է տարել հանգուցյալի երեխաների մասին[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Արթուր» հոդվածին։