Էլեն Ալբերտինի Դաու

ամերիկացի դերասանուհի

Էլեն Ալբերտինի Դաու (անգլ.՝ Ellen Albertini Dow, նոյեմբերի 26, 1913(1913-11-26)[1], Mount Carmel, ԱՄՆ[2] - մայիսի 4, 2015(2015-05-04)[1], Լոս Անջելես, ԱՄՆ[3][4]), ամերիկացի դերասանուհի[5]։

Էլեն Ալբերտինի Դաու
անգլ.՝ Ellen Albertini Dow
Ծնվել էնոյեմբերի 26, 1913(1913-11-26)[1]
ԾննդավայրMount Carmel, ԱՄՆ[2]
Մահացել էմայիսի 4, 2015(2015-05-04)[1] (101 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿոռնելի համալսարան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, պարուսույց, դերասանուհի և թատերական ռեժիսոր
Կայքellenalbertinidow.com
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Էլեն Ալբերտինի Դաուն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 16-ին Փենսիլվանիայում, ընտանիքի 7-րդ զավակն էր։ Ընտանիքը ֆիրմային գրասենյակի սեփականատեր էր։

1950 թվականին Ալբերտինին ամուսնացել է թատրոնի ռեժիսոր և սցենարիստ Յուջինա Դաուի հետ, ում հետ ապրել է մինչև այդ մարդու մահը 2004 թվականը։ 2015 թվականի ապրիլի 29-ին Փենսիլվանիայում կատարած չվերթից հետո նա միանգամից հիվանդանում է և տեղափոխվելով հիվանդանոց` մահանում է այնտեղ մայիսի 4-ին։

Կարիերա խմբագրել

5 տարեկան հասակում արդեն սկսել է սովորել պարել և նվագել դաշնամուր։ Դերասանական բարձրագույն կրթություն նա ստացել է Իթակե քաղաքի Կորնելի համալսարանում, իսկ հետո տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ նա սկսել է ուսումնասիրել լեգենդար արտիստներ Հանիան Հոլմի և Մարթոյ Գրեմի մասին։ Ալբերտինին նաև սկսել է սովորել Փարիզում Մարսել Մարսոյի և Ժակ Լեքոքի հետ[6]։ ԱՄՆ վերադառնալուց հետո նա սկսել է աշխատել Նյու Յորքի բազմաթիվ թատրոններում, նաև նկարահանվել է արևելյան ափի գավառների թատրոններում։ Բացի այդ, նա թատրոնի ռեժիսոր և բալետմեյստեր էր։ Նրա էկրանային նորամուտը եղել է միայն 1985 թվականին, հեռուստատեսությամբ։ Հետագա տարիներին նա նկարահանվել է հեռուստատեսային սերիալներում և ավելի քան քսան ֆիլմերում։ Նա Մեծ էկրանին ավելի շատ հիշվեց մեծ տիկնոջ՝ Դիսկո Դոթթիի դերը խաղալով «Ստուդիա 54» ֆիլմում (1998), այնուհետև` (1998) «Հարսանյաց երգիչ» ռեփ կատակերգությունում խաղալով։ Չնայած դրան, Դիսկո Դոթթի դերը նրան բերեց «Ոսկե ազնվամորի» մրցանակը` որպես «Ամենավատ դերասանուհի»։ Բացի այդ, նա խաղացել է «Գործի՛ր, քույրիկ» (1992 թ.), «Գործի՛ր, քույրիկ 2» (1993), «Սպանություն ռադիոյի երկրում» (1994 թ.) և մի քանի այլ ֆիլմերում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://nndb.com/people/644/000057473/
  3. Էլեն Ալբերտինի Դաուի 100-ամյակը
  4. ‘Wedding Singer’ Rapping Granny Dead; Ellen Albertini Dow Was 101 | Deadline
  5. Էլեն Ալբերտինի Դաուի մասին
  6. «"Ellen Albertini Dow : Credit Listings"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  7. Էլեն Ալբերտինի Դաուն imdb կայքում:

Արտաքին հղումներ խմբագրել