Էլեկտրական լոքո (լատին․՝ Malapteruridae) լոքոազգիներիների կարգին պատկանող լոքոների ընտանիք։ Այս ընտանիքը ներառում է Մալաֆտերուրուսի և Պարադոքսոգլանիսի 21 տեսակ[1]։ Այս ընտանիքի որոշ տեսակներ, էլեկտրական օրգանի օգնությամբ, կարող են մինչև 350 վոլտ ուժգնությամբ էլեկտրական ցնցում հասցնե[2]։ Էլեկտրական լոքոները հայտնաբերված են արևադարձային Աֆրիկայում և Նեղոս գետում։ Էլեկտրական ձկները սովորաբար գիշերային և մսակեր կենդանիներ են[2]։ Որոշ տեսակների հիմնական սնունդը ձկներն են, որոնց նրանք անզգայացնում են էլեկտրականությամբ[2], իսկ մյուս տեսակները հիմնականում սնվում են հատակում գտնվող մանր անողնաշարավորներով, ձկների ձվերով և դետրիտուսներով։ Ամենամեծ լոքոները կարող են հասնել մինչև 1,2 մետր երկարության և 20կգ ծանրության[2], բայց տեսակների մեծամասնությունը ավելի փոքր է (30 սմ և փոքր)։

Էլեկտրական լոքո
Տեսակտաքսոն
 Malapteruridae Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Էլեկտրական լոքոները լոքոների միակ տեսակն են, որոնք ունեն լավ զարգացած էլեկտրական օրգաններ, սակայն էլեկտրաընկալունակ համակարգերը զարգացած են շատ լոքոների մոտ։ Էլեկտրական օրգանը սկիզբ է առնում առաջնային մկաններից։ Էլեկտրական լոքոները չունեն թիկունքային կամ մեջքի լողակներ։ Նրանք ունեն 3 զույգ բարբելներ (քթի զույգը բացակայում է)։ Լողափամփուշտը ունի ձգված ետին խոռոչներ, երկուսը Մալաֆտերուրուս և երեքը Պարադոքսոգլանիս։ Malapterurus ձկների մոտ ազդանշան է, որը ի հայտ է գալիս պարգևատրման ժամանակ։ Ինչպես նշված էր the New York Times թերթում, 1962թ. ապրիլի երկուսին, հետազոտող բժիշկ Ֆրանկ Ջ. Մանդրիոտան Նյու Յորքի «Քաղաք» քոլեջում որդերը կերակրելու պահին նկատել էր լոքոյի ավտոմատ լուսավառման ռեակցիան։ Սա առաջին պայմանն էր որը չէր համապատասխանում ոչ գեղձային, ոչ մկանային ռեակցիաներին։

Հարաբերությունը մարդկանց հետ խմբագրել

Նեղոսի էլեկտրական լոքոն շատ հայտնի էր տեղի հին եգիպտացիների մեջ[3]։ Եգիպտացիները օգտագործում էին ձկներից ստացած էլեկտրականությունը հոդաբորբ ցավի դեմ[4]։ Նրանք միայն օգտագործում էին փոքր ձկները, քանզի մեծերը կարող էին վնաս հասցնել մարդուն։ Եգիպտացիները պարկերել են լոքոներին իրենց որմնանկարներում և այլտեղ[3]։ Առաջին լոքոյի մեզ հայտնի պատկերազարդումը եղել է սալաքարե ներկապնակի վրա նախադինաստիական Եգիպտացի ղեկավար Նարմերի ժամանակ, մոտ Ք.ա. 3100 թվականին[5]։ Հին եգիպտերենով այն անվանել էին «Ջղայն լոքո»։ Ձկան էլեկտրական հատկությունների մասին հաշվետվությունը մեզ է հասել 12րդ դարի արաբ բժշկի կողմից։ Եվ հիմա ձուկը ունի նաև արաբերեն raad, abo el raash, el raad, կամ raash, անվանումները, որը թարգմանաբար նշանակում է կայծակ[3]։ Այս ձկների հարվածը նախատեսված է իր զոհերին որսալու և պաշտպանության համար։ Այն մարդկանց համար մահացու չէ[2], բայց մեծ էլեկտրական ձուկը կարող է շշմեցնել հասուն մարդուն[4]։ Փոքր ձկների հարվածը նման է փոքրիկ ծակոցի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ferraris, Carl J., Jr. (2007). «Checklist of catfishes, recent and fossil (Osteichthyes: Siluriformes), and catalogue of siluriform primary types» (PDF). Zootaxa. 1418: 1–628. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ng, Heok Hee (2000). «Malapterurus electricus». Animal Diversity Web. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 Boulenger, George Albert (1911). «Cat-fish» . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 5 (11th ed.). Cambridge University Press. էջեր 512–515.
  4. 4,0 4,1 4,2 «Malapterurus electricus». ScotsCat. 2013 թ․ ապրիլի 3. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  5. Howes, George J. (1985). «The phylogenetic relationships of the electric catfish family Malapteruridae (Teleostei: Siluroidei)». Journal of Natural History. 19: 37–67. doi:10.1080/00222938500770031.