Էլեանոր Անգլիացի (սեպտեմբեր 1161, Domfront - հոկտեմբերի 31, 1214, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), Կաստիլիայի և Տոլեդոյի թագուհի։

Էլեանոր Անգլիացի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբեր 1161
ԾննդավայրDomfront
Մահացել էհոկտեմբերի 31, 1214 (53 տարեկան)
Մահվան վայրԲուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
ԳերեզմանՍանտա Մարիա լա Ռեալ դե Լաս Ուելգասի վանք
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունթագավորական կոնսորտ
ԱմուսինAlfonso VIII of Castile?[1]
Ծնողներհայր՝ Հենրի II Պլանտագենետ[1], մայր՝ Ալիենորա Ակվիտանացի[1]
Զբաղեցրած պաշտոններՔասթիլ թագավորության միապետի կինը
ԵրեխաներԲերենգարիա կաստիլացի, Ուրակա, Բլանկա Կաստիլյացի[1], Էլեանոր Քասթիլացի[2], Հենրի I Քասթիլացի, Sancho de Castilla?[2], Sancha de Castilla?[2], Ferdinand of Castile?[2], Mafalda de Castilla?[2], Constanza de Castilla?[2] և Enrique de Castilla?[2]
 Eleanor of England, Queen of Castile Վիքիպահեստում

Ալֆոնսո VIII-ի կինը։ Նա Հենրի II Պլանտագենետի և Ալիենոր Աքվիտանիացու դուստրն էր։

Կենսագրություն խմբագրել

 
Էլեանոր

Էլեանորը ծնվել է Նորմադիայի Դոմֆրոն ամրոցում և մկրտվել է Անրի դե Մարսի կողմից։ Նա եղել է Հենրի II թագավորի և Ալիենորայի վեցերորդ երեխան և երկրորդ աղջիկը։ Նրան այդպես են անվանել մոր պատվին, «Էլեանոր» (կամ Ալիենոր), հնարավոր է, որ այս անվան ծագումը կապված է հունական Ելենա անվան հետ։ Ըստ այլ վարկածի, այն ծագում է օքսիտաներենից, և Էլեոնոր նշանակում է «ուրիշ Աենոր», այսինքն՝ նա իր անունը ժառանգել է մորից, որին անվանում էին Աենոր։

Ընտանիք խմբագրել

Էլեանորը Մարիա Շամպանսկու և Ալիկս Ֆրանսիացու հարազատ քույրն էր։ Ինչպես նաև Վիլյամի, Հենրի Կրտսերի, Մաթիլդա Պլատագենետի, Ռիչարդ I Առյուծասիրտ թագավորի և Բրետանի դուքս՝ Ջեֆֆրի II Պլանտագենետի կրտսեր քույրն էր։ Նա նաև թագուհի Յոհաննա Անգլիացու և թագավոր Յոհան Անհողինի մեծ քույրն էր։

 
Ալֆոնսո Կաստիլիացու և Էլեանոր Պլանտագենետի նշանադրությունը

Երեխաներ խմբագրել

Էլեանորայի և Ալֆոնսո VIII-ի ամուսնությունից ունեցած երեխաները[3].

  • Բերենգարիա Մեծ (1180—1246), Կաստիլիայի թագուհի
  • Սանչո (1181—?)
  • Սանչա (1182—1184)
  • Ուրրակա (1186—1220), Ալֆոնսո II Պորտուգալացու կինը
  • Բլանկա Կաստիլիացի (1188—1252), Ֆրանսիայի թագավոր Լուի VIII-ի կինը
  • Ֆերդինանդ (1189—1211)
  • Մաֆալդա (1191—1204)
  • Էլեանոր (1200[4]—1244), Ջեյմս I Արագոնացու կինը
  • Կոնստանսա (մոտ. 1202[4]—1243)
  • Էնրիկե I (1204—1217), Կաստիլիայի թագավորությունում Ալֆոնսո VIII-ին հաջորդողը։

Ծանոթագրություններ խմբագրել

 
ԱԼֆոնսո VIII-ի և Էլեանոր Անգլիացու գերեզմանը Բուրգոսի Լաս Ուելգաս տաճարում

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեանոր Անգլիացի» հոդվածին։