Էնժենիո Կոլմա (իտալ.՝ Eugenio Colmo, հայտնի է Գոլիա կեղծանվամբ, հոկտեմբերի 29, 1885(1885-10-29)[1], Թուրին, Իտալիա - սեպտեմբերի 15, 1967(1967-09-15)[1], Թուրին, Իտալիա), իտալացի մուլտիպլիկատոր, ծաղրանկարիչ և ջրանկարիչ։

Էժենիո Կոլմո
Ի ծնեիտալ.՝ Eugenio Colmo
ԿեղծանունGolia[1]
Ծնվել էհոկտեմբերի 29, 1885(1885-10-29)[1]
ԾննդավայրԹուրին, Իտալիա
Վախճանվել էսեպտեմբերի 15, 1967(1967-09-15)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԹուրին, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
 Eugenio Colmo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թուրինում, երկաթգծային գրասենյակի աշխատողի ընտանիքում։ Նա նկարիչ Ջիովանի Կոլմոյի կրտսեր եղբայրն է։ Էնժենիոն երկար տարիներ ապրել է Գարեսիոյում[2]։ Տարրական դպրոցում նա ընկերացել է բանաստեղծ Գուիդո Գոզանոյի և Վիլիարդի Պարավիայի հետ։ Սկսել է սովորել իրավաբանություն, բայց թողել է իր ուսումը արվեստագետ դառնալու համար, սկսելով իր կարիերան երգիծական Due di picche, Torino և Ma chi è? ամսագրերի համար գրելով։ 1904 և 1906 թվականներին նա տնօրինել է Pasquino ամսագիրը։ 1911 թվականին նա կազմակերպել է մուլտիպլիկացիոն արվեստի միջազգային ցուցահանդես այն նույն ժամանակ, երբ անց էր կացվում Թուրինի ցուցահանդեսը, որը նվիրված էր Իտալիայի Հանրապետության հաստատման 50-ամյակին։

Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին նա շարունակել է իր գործունեությունը որպես երգիծաբան, բայց նաև ստեղծել է պաստառներ և զբաղվել է խեցեգործությամբ։ 1941-1944 թվականներին նա մի շարք ողբերգություններ է ապրել. նրա կինը ինքնասպան է եղել, նրա ստուդիան և տունը ավերվել է ռմբակոծությունից և նվազել են վաճառքները։ Պատերազմից հետո նա աշխատանք է գտել Թուրինի Gazzetta del Popolo թերթում[3][4]։

Գարեսիոյում նրա պատվին թանգարան է հիմնադրվել[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bossaglia R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1982. — Vol. 27.
  2. Tourism guide to Garessio.
  3. Arte nella Grande Guerra, website with biography.
  4. Encyclopedia Treccani, Dizionario Biografico degli Italiani - Volume 27 (1982), entry by Rossana Bossaglia.
  5. Comune of Garessio.

Մատենագրություն խմբագրել

  • "Golia", in Giovanni Fanelli, Ezio Godoli (a cura), Dizionario degli illustratori simbolisti e art nouveau, Firenze, Cantini Editore, vol. I, 2010, p. 205.
  • AA.VV. Il mondo di Golia, ed. GoBes, 1968
  • AA.VV. I Colmo, Alda Besso "Gio'",Giovanni Colmo, "Golia", La Finestrella, Canelli, 2000
  • AA.VV. Alda Besso, un percorso d'arte nel '900, Torino, ed. Collegio S.Giuseppe, 2019
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժենիո Կոլմո» հոդվածին։