Էթիլենօքսիդ
Էթիլենօքսիդ, 1,2–էպօքսիէթան, օքսիրան, , եռանդամանի հետերոցիկլավոր միացություն։
Էթիլենօքսիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂H₄O |
Մոլային զանգված | 7,3E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,82 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 10,56 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,7E−18 ջոուլ[3] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −171 ± 0 ℉[2] և −111,7 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | 51 ± 1 ℉[2] և 10,6 °C[3] °C |
Այրման ջերմաստիճան | −20 ± 1 ℉[2] |
Գոյացան էնթալպիա | −51,04 կՋ/մոլ[4] կՋ/մոլ |
Գոլորշու ճնշում | 1,46 ± 0,01 մթնոլորտ[2] |
Քիմիական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,35965[4] |
Դիպոլ մոմենտ | 6,3E−30 Կլ·մ[3] |
Դասակարգում | |
CAS համար | 75-21-8 |
PubChem | 6354 |
EINECS համար | 200-849-9 |
SMILES | C1CO1 |
ЕС | 200-849-9 |
RTECS | KX2450000 |
ChEBI | 6114 |
IDLH | 1440 ± 10 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Անգույն, եթերներին բնորոշ հոտով, բոցավառվող գազ է, հալ. ջերմաստիճանը՝ – 117,7 °C, եռմանը՝ 10,73 °C, խտությունը՝ 890,9 կգ/մ³ (4 °C-ում)։ Էթիլենօքսիդը լավ լուծվում է ջրում և օրգ. լուծիչներում։ Փոխազդում է ջրի, սպիրտների, ամոնիակի և այլ նյութերի հետ։ Փոխազդեցության վերջնանյութերն օգտագործվում են լուծիչների, ներկանյութերի, լվացող միջոցների և այլ նյութերի արտադրության մեջ։ Էթիլենօքսիդ առաջին անգամ ստացել է Շառլ Ադոլֆ Վյուրցը էթիլենքլորհիդրինի և -ի փոխազդեցությունից[5].
- :
Արդյունաբերության մեջ ստացվում է էթիլենի կատալիտիկ օքսիդացմամբ։ Էթիլենօքսիդը ուժեղ թույն է՝ յուրատեսակ թմրեցնող հատկությամբ։ Թույլատրելի քանակությունը օդում՝ 0,001 մգ/լ։
Հայտնաբերման պատմություն խմբագրել
Շառլ Ադոլֆ Վյուրցն առաջինն էր, ով հետազոտել է այս նյութի հատկությունները՝ չափելով նրա եռման ջերմաստիճանը[6], ինչպես նաև հայտնաբերել է մետաղների և թթուների աղերի հետ ռեակցիայի մեջ մտնելու նրա ունակությունը[7]։ Վյուրցը սխալմամբ ենթադրել է, որ էթիլենի օքսիդն ունի օրգանական հիմքի հատկանիշներ։ Այդ մոլորությունը շարունակվել է մինչև 1896 թվականը, երբ գիտնականներ Գեորգ Բրեդիգը և Ուսովը հյատնաբերել են, որ էթիլենօքսիդը էլեկտրոլիտ չէ[7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Oxirane
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0275.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 4,0 4,1 4,2 http://chemanalytica.com/book/novyy_spravochnik_khimika_i_tekhnologa/12_obshchie_svedeniya/6084
- ↑ Wurtz A. (ֆր.) // Comptes rendus de l’Académie des sciences. — 1859. — № 48. — С. 101—104.
- ↑ Վյուրցի չափած արժեքը փոքր-ինչ բարձր էր ժամանակակից պայմաններում չափվածից՝ 13,5 °C
- ↑ 7,0 7,1 Часть I. Строение и свойства окиси этилена. Особенности реакционной способности окиси этилена и строение её молекулы // Окись этилена / Под ред. проф. П. В. Зимакова и к. т. н. О. Н. Дымента. — М.: Химия, 1967. — С. 15—17.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիլենօքսիդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 8)։ |