Էթերի Թումանյան

հայ լեզվաբան

էթերի Գրիգորի Թումանյան (հոկտեմբերի 30,1923, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ)), հայ խորհրդային լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972

Էթերի Թումանյան
Ծնվել էհոկտեմբերի 30, 1923(1923-10-30)[1] (98 տարեկան)
Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Ալմա մատերՎ․Բրյուսովի անվան պետական համալսարան (1947)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1972)
Տիրապետում է լեզուներինհայերեն

ԿենսագրությունԽմբագրել

Էթերի Թումանյանը ծնվել է 1923 թվականին Խորհրդային Ադրբեջանի Գանձակ քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը։ 1954 թվականից ավագ գիտաշխատող ԽՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ Իր աշխատություններում հետազոտել է հայերենի հոլովաձևերի զարգացումը, հոդերի յուրահատկությունները, դասական հայերենի քերականությունը և ծագումնաբանական հարցեր («Հայերենի հնդեվրոպական անունների կառուցվածքը», 1978)։ Էթերին հին և ժամանակակից գրական հայերենի քերականական կառուցվածքի հարցերը քննել է համաժամանակյա և միաժամանակյա ուսումնասիրությամբ՝ ընդհանուր, համեմատական և սոցիոլոգիական լեզվաբանության տեսանկյունից[2]։

ԵրկերԽմբագրել

  • Ակնարկներ ժամանակակից գրական հայերենի հոլովական ձևերի զարգացման պատմության, 1962։
  • Հոդերը ժամանակակից հայերենում, 1963։
  • Հին հայերեն, 1971։
  • Հնդեվրոպական անունների կառուցվածքը հայերենում, 1978։
  • Լեզուն որպես հանրալեզվաբանական համակարգերի համակարգ, 1985։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 233