Էթան
Էթան (լատ.՝ Ethanum), (), օրգանական միացություն, ալկանների հոմոլոգիական շարքի երկրորդ անդամը։ Բնության մեջ հանդիպում է բնական գազի, նավթի և այլ նյութեր բաղադրության մեջ։ Մեթանի և պրոպանի համեմատ ավելի հրդեհավտանգ և պայթյունավտանգ է։ Ունի թմրացնող ազդեցություն, որը թուլացնում է արյան և ջրի լուծելիությունը։
Էթան | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Էթան |
Քիմիական բանաձև | C₂H₆ |
Ռացիոնալ բանաձև | |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | գազային |
Մոլային զանգված | 5,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −182,8 °C °C |
Եռման ջերմաստիճան | 184,6 K[2] °C |
Այրման ջերմաստիճան | 152 °C |
Ինքնաբռնկման ջերմաստիճան | 472 °C |
Գոյացան էնթալպիա | −83 820 joule per mole[2] կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Կառուցվածք | |
Բյուրեղային կառուցվածք | մոլեկուլային |
Դասակարգում | |
CAS համար | 74-84-0 |
PubChem | 6324 |
EINECS համար | 200-814-8 |
SMILES | CC |
ЕС | 200-814-8 |
RTECS | KH3800000 |
ChEBI | 6084 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
ՀատկություններԽմբագրել
Ֆիզիկական հատկություններըԽմբագրել
Էթանը ստանդարտ պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է։ Մոլային զանգվածը՝ 30 գ/մոլ է։ Հեղուկանում է -182,81 °C-ում և անցնում է գազային վիճակի՝ -88,63 °C-ում։
Քիմիական հատկություններըԽմբագրել
Մոլեկուլային ֆորմուլն է (տարածականը՝ )։ Բնորոշ հատկությունն է հալոգենների հետ ընթացող ռեակցիան, որն ընթանում է ջրածնի տեղակալմամբ ազատ շղթայական ռադիկալային մեխանիզմով։ Էթանի ջերմային դեհիդրումից 550-650 °C ընկած հատվածում առաջանում է էթիլեն, իսկ 800 °C և ավելիի դեպքում՝ ացետիլեն (ստացվում է նաև բենզոլ )։ Անմիջական քլորացումից 300-450 °C ջերմաստիճաններում առաջանում է էթիլքլորիդ, նիտրացման ժամանակ՝ նիտրոէթան։
Ֆիզիոլոգիական ազդեցությունըԽմբագրել
Հանդիսանում է թույլ նարկոտիկ հատկություններով օժտված նյութ։
ՍտացումըԽմբագրել
Արդյունաբերական ստացման եղանակներԽմբագրել
Արդյունաբերությունում ստանում են նավթից և բնական գազից, որում ըստ ծավալի այն կազմում է 10%։
Լաբորատոր ստացման եղանակներԽմբագրել
Լաբորատորիայում ստանում են մեթիլհալոգենիդներից Վյուրցի եղանակով, նատրիումի ացետատի էլեկտրոլիզից Կոլբեի ռեակցիայի միջոցով, էթիլբրոմիդից Գրինյարի ռեակցիայի միջոցով, էթիլենի հիդրումից(պալադիում կատալիզատորի միջոցով) կամ ացետիլենի հիդրումից(նիկել կատալիզատորի միջոցով)։
ԿիրառումըԽմբագրել
Էթանը հիմնականում օգտագործում են էթիլենի ստացման համար։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Ենթադրվում է, որ Սատուրնի արբանյակ Տիտանի մակերեսային շերտերում ցածր ջերմաստիճանի պատճառով(-180°C) գոյություն ունեն հեղուկ մեթան-էթանային խառնուրդի ամբողջ գետեր և լճեր։
ԱղբյուրներԽմբագրել
- Тутурин Н. Н., Этан // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 ETHANE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Smith J. M., H.C. Van Ness, M.M. Abbott Introduction to Chemical Engineering Thermodynamics // J. Chem. Educ. — ACS, 1950. — Vol. 27, Iss. 10. — P. 789. — ISSN 0021-9584; 1938-1328 — doi:10.1021/ED027P584.3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 7)։ |