Էդ Դիվանիա[2] (արաբ․՝ الديوانية‎‎), քաղաք, որը գտնվում է Իրաքում, Կադիսիայի մուհաֆազայի վարչական կենտրոնը։

արաբ․՝ الديوانية‎‎
ԵրկիրԻրաք Իրաք
ԲԾՄ34 մետր
Բնակչություն391 600 մարդ (2015)[1]
Էդ Դիվանիա (քաղաք) (Իրաք)##
Էդ Դիվանիա (քաղաք) (Իրաք)

2011 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 400,000 մարդ։

Գտնվում է Տիգրիս և Եփրատ գետերի միջագետքում, Հիլա գետի վրա (Եփրատի աջ վտակը), ծովի մակարդակից 16 մետր բարձրության վրա[3]։ Քաղաքի միջով անցնում է Բաղդադն ու Բասրան միացնող երկաթագիծը։

Հարուստ գյուղատնտեսական շրջանի կենտրոնն է, այստեղ աճում են հացահատիկներ (հիմնականում բրինձ) և խուրմա։ Քաղաքում է գտնվում ավտոմոբիլային անվադողերի արտադրության գործարանը, որը նախկինում անվադողեր է ապահովում Իրաքի մեծ մասում։ Էֆ Դիվանիայում է գտնվում իրաքյան բանակի 8-րդ դիվիզիայի շտաբը։

Օրնիթոլոգիայի համար Էդ Դիվանիան քաղաք է, որն հարուստ է թռչուններով[4]։

Կլիմա խմբագրել

Էդ Դիվանայի կլիման
Ցուցանիշ Հուն․ Փետ․ Մար․ Ապր․ Մայ․ Հուն․ Հուլ․ Օգոս․ Սեպ․ Հոկ․ նոյ․ Դեկ․ Տարի
Միջին առավելագույնը °C 15 19 27 30 37 41 43 42 40 33 24 17 30,4
Միջին նվազագույնը °C 6 9 13 18 23 26 27 27 24 19 12 8 17,7
Տեղումների նորմ, մմ 23 15 20 18 8 0 0 0 0 3 13 20 120

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.citypopulation.de/Iraq-Cities.html
  2. Կաղապար:Книга:Словарь географических названий
  3. «Ad Diwaniyah, Iraq Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. Gordon, Michael (2008 թ․ օգոստոսի 3). «The Last Battle». New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.