Էդվին Ֆոստեր Քոդինգտոն (անգլ.՝ Edwin Foster Coddington, հունիսի 24, 1870(1870-06-24), Մայամի, Օհայո, ԱՄՆ - դեկտեմբերի 21, 1950(1950-12-21), Կոլումբուս), ամերիկացի աստղագետ, աշխատել է Լիկի աստղադիտարանում։

Էդվին Քոդինգտոն
Edwin Foster Coddington
Ծնվել էհունիսի 24, 1870(1870-06-24)
Մայամի, Օհայո, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 21, 1950(1950-12-21) (80 տարեկան)
Կոլումբուս
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Լիկի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՕհայո նահանգի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
 Edwin Foster Coddington Վիքիպահեստում

Հայտնաբերել է C/1898 L1 գիսաստղը, (439) Օհայո[1], (440) Ֆեոդորա և (445) Էդնա աստերոիդները, ինչպես նաև IC 2574 գալակտիկան, որը նրա պատվին անվանվել է Քոդինգտոնի միգամածություն[2]։

Կենսագրություն խմբագրել

Քոդինգտոնը սովորել է Օհայո նահանգի համալսարանում, որտեղ 1897 թվականին ստացել է մագիստրոսի կոչում։ Փիլիսոփայության դոկտորի կոչում նա ստացել է 1902 թվականին Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. E. F. Coddington (1899). «Elements of minor planet (439) Ohio» (անգլերեն). 150 (17). Astronomische Nachrichten: 309–310. doi:10.1002. {{cite journal}}: Check |doi= value (օգնություն); Cite journal requires |journal= (օգնություն)
  2. IC 2574 / Coddington's Nebula Dwarf Irregular Galaxy in Ursa Major

Արտաքին հղումներ խմբագրել