Էդվարդ Հովհաննիսյան (իրավաբան)

հայ իրավաբան, փաստաբան

Էդվարդ Կարենի Հովհաննիսյան (հունվարի 10, 1983, Ալաշկերտ, Արմավիրի մարզ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, փաստաբան, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ[2] (05.06.2020-04.08.2021)։ ՀՀ Արմավիրի նախկին մարզպետ(2021-2024)։

Էդվարդ Հովհաննիսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ՊԵԿ նախագահ
Դրոշ
Դրոշ
05.06.2020-ից - 03.08.2021
Դրոշ
Դրոշ
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ
Դրոշ
Դրոշ
02.07.2019 - 05.06.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ
26.11.2021 - 05.01.2024
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (2006)
Մասնագիտություն՝ իրավաբան և փաստաբան
Ծննդյան օր հունվարի 10, 1983(1983-01-10)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Ալաշկերտ, Արմավիրի մարզ, ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2009-2010 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-իրավաբան, իրավաբանական և հարկադիր գանձումների խմբի առաջատար մասնագետ։


  • 2010-201 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ։
  • 2013-2014 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ։
  • 2014-2014 թթ. ՀՀ Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ։
  • 2014-2016 թթ. ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ։
  • 2016-2017 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ։
  • 2017-2017 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության թիվ 1 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ։
  • 2017-2018 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության թիվ 2 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ-բաժնի պետի տեղակալ։
  • 2018-2019 թթ. ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետ։
  • 2019-2019 թթ. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ։
  • 2019-2020 թթ. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ[3]։
  • 2020 թվականի հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել է ՀՀ ՊԵԿ նախագահ[4]։
  • 2021 թվականի նոյեմբերի 26-ից` ՀՀ Արմավիրի մարզպետ։
  • 2024 թվականի հունվարի 5-ին ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնից։
Նախորդող
Դավիթ Անանյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան
2020-2021
Հաջորդող
Ռուստամ Բադասյան
Նախորդող
Համբարձում Մաթևոսյան
ՀՀ Արմավիրի մարզպետ

Էդվարդ Հովհաննիսյան
2021 - 2024

Հաջորդող
թափուր


Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • 2012 թ.-փաստաբանների որակավորման քննության մասնակից` ստացել է փաստաբանի արտոնագիր։
  • Ունի ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդվարդ Հովհաննիսյան
  2. «Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ». a1plus.am.
  3. «Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. «Էդվարդ Հովհաննիսյան». www.gov.am.