Դավիթ Անանյան

հայ պետական գործիչ

Դավիթ Սանասարի Անանյան (հոկտեմբերի 10, 1971(1971-10-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, տնտեսագետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ[1]։

Դավիթ Անանյան
 
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1993)
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ և պետական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 10, 1971(1971-10-10) (52 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն խմբագրել

1988-1993 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ստացել է «ֆինանսներ և վարկ» մասնագիտացում, տնտեսագետի որակավորում։ 2003-2004 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հայցորդ։ 2004 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2004 թվականից դասավանդել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում, «Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոն» հիմնադրամում և Երևանի պետական համալսարանում։

2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։

2018 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահ[2]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Դավիթ Անանյան, Հայաստանի Հանրապետության կառավարություն».
  2. «Դավիթ Անանյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ».