Ռուստամ Բադասյան

հայ իրավաբան

Ռուստամ Բադասյան (հունվարի 27, 1991(1991-01-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբան, փաստաբան, ՀՀ արդարադատության նախարար 2019 թվականի հունիսի 19-ից[1] մինչև 2021 թվականի օգոստոսի 3-ը։ 2021 թվականի օգոստոսի 4-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ։

Ռուստամ Բադասյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ
2018 - 2019
Դրոշ
Դրոշ
ՀՀ արդարադատության նախարար
Դրոշ
Դրոշ
2019 - 2021
Դրոշ
Դրոշ
ՀՀ ՊԵԿ նախագահ
Դրոշ
Դրոշ
 04.08.2021-ից
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան, փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 27, 1991(1991-01-27) (33 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն խմբագրել

2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ բակալավրի աստիճանով։ 2013 թվականին ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով։ 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2012-2013 թվականներին որպես առաջատար մասնագետ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում։ 2013-2014 թվականներին որպես հետաքննիչ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում[1]։

2014-2015 թվականներին աշխատել է Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան։

2015-2018 թվականներին աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում` իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր։

2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Ռուստամ Բադասյանին նշանակալ է արդարադատության նախարար[2][3]։

2021 թվականի օգոստոսի 4-ից զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է։

Բադասյանի հայրը` Վարդան Բադասյանը, Հայաստանի ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ` Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ի՞նչ կենսագրություն ունի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը».
  2. «Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար».
  3. «Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
Նախորդող
Արտակ Զեյնալյան
ՀՀ Արդարադատության նախարար
Ռուստամ Բադասյան

2019 - 2021
Հաջորդող
Կարեն Անդրեասյան