Էդվարդ Ավետիսյան (ազատամարտիկ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդվարդ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Էդվարդ Սպարտակի Ավետիսյան (ապրիլի 8, 1961, Երևան - օգոստոսի 8, 1992, գյուղ Արծվաշեն), հայ ազատամարտիկ։

Էդվարդ Ավետիսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1961(1961-04-08)
Մահացել էօգոստոսի 8, 1992(1992-08-08) (31 տարեկան)

ԳործունեությունԽմբագրել

ՀՀ բանակի մայոր։ Ավարտել է Յարոսլավլի (Ռուսաստան) ռազմաֆինանսական բարձրագույն ուսումնարանը (19841984-1990 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում (Ուկրաինա, ապա՝ Ջալալաբադում (Աֆղանստան) տեղակայված ԽՍՀՄ զորախմբում)։

1990-1992 թվականներին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական, Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտերում։ Ավետիսյանը և 11 ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իրենք զոհվել։

ՊարգևատրումներԽմբագրել

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ ՀՀ ՊՆ «Փառքի թանգարանում» դրված է Ավետիսյանի բրոնզաձույլ կիսանդրին (քանդակագործ՝ Յու. Սամվելյան)։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։