Էդվարդ Աբգարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդվարդ Արամի Աբգարյան (հունիսի 14, 1933[1], Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Ծնվել է | հունիսի 14, 1933[1] (91 տարեկան) Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
---|---|
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Կենսագրություն
խմբագրելԷդվարդ Աբգարյանը ծնվել է 1933 թվականին Ստեփանավանում։ 1959 թվականին ավարտել Է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1962 թվականին՝ Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը[2]։ 1960-1970 թվականներին եղել է թռչող սարքերի ճարտարապետ-մեխանիկոս, 1970-1971 թվականներին՝ ՀամԼԿԵՄ կենտկոմի բարձրագույն դպրոցի գիտական կենտրոնի լաբորատորիայի վարիչ, 1972- 1975 թվականներին՝ ԽՍՀՄ ՆԳՆ քրեագիտական տեղեկատվության հետազոտական կենտրոնի բաժնի պետ, 1975-1985 թվականներին՝ ՄՊՀ երիտասարդության կոմերիտական դաստիարակության լաբորատորիայի վարիչ, 1985-1996 թվականներին` Մոսկվայի առևտրային համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1994 թվականից` Բիզնեսի և իրավունքի ինստիտուտի հիմնադիր-ռեկտոր[3]։ ՌԴ անվտանգության պաշտպանության ու իրավակարգի ակադեմիայի անդամ[4]։
Աշխատությունները հիմնականում վերաբերում են սոցիոլոգիայի և քրեագիտության բնագավառներում մաթեմատիկական մեթոդների կիրառման խնդիրներին[4]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- «Սուրբ Սոֆիայի» շքանշան
- «Հարյուրամյակի մեկենասներ» հիմնադրամի «Մեկենաս» շքնշան
- «Awards of Europe» միջազգային մրցանակի դափնեկիր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14672
- ↑ «Абгарян Эдвард Арамович – биография | VIPERSON». viperson.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «ИНСТИТУТ БИЗНЕСА И ПРАВА / «Цвет Российской культуры» / III выпуск / ВСЕ ГЕРОИ ЭНЦИКЛОПЕДИИ / Издательство «Спец-Адрес»». www.llr.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 4,0 4,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007