Էդուարդ Քալանթարյան
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Քալանթարյան (մայիսի 25, 1980, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Արմենիա» և ATV հեռուստաընկերությունների մարզական մեկնաբան։
Էդուարդ Քալանթարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | Լրագրող |
Գործունեություն | Մարզական մեկնաբան |
Աշխատավայր | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Արմենիա», «ԱԹիՎԻ» |
Ամուսին | Նարինե Զախարյան |
Երեխաներ | Նատալի Քալանթարյան, Դավիթ Քալանթարյան |
Կենսագրություն
խմբագրելԷդուարդը 16 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսով[1]։ Բանակից վերադառնալուց հետո նա որոշել է հեռանալ թենիսից՝ հեռանկար չտեսնելով այդ բնագավառում։ Այնուհետեւ առաջարկ ստանալով ընկերներից մեկից՝ աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում։
2004-2013 թթ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Սպորտ» ստուդիայի խմբագիր-մեկնաբան[2]։ Ռեպորտաժներ է վարել օլիմպիական խաղերից, ֆուտբոլի և տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից։
2013 թ-ից մինչ օրս աշխատում է «Արմենիա» և «ԱԹիՎի» հեռուստաընկերություններում՝ որպես մարզական մեկնաբան։ ԱԹիՎի-ում վարում է Լա Լիգայի հանդիպումներ։ Արմենիա TV-ում «Ժամը» լրատվականի մարզական մեկնաբանն է, ինչպես նաև վարում է «Ֆուտբոլի ժամը» հաղորդումը[3]։
2016 թվականի հունիսի 10-ից հուլիսի 10-ը Առաջին ալիքի եթերում մեկնաբանել է Եվրո-2016-ի հանդիպումները։
2016 թվականի օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը աշխատել է Armsport.am կայքում՝ որպես գլխավոր խմբագիր։
Դասավանդում է Պանարմենիան մեդիա դպրոցում՝ մարզական լրագրության բաժնում։
Անձնական կյանք
խմբագրել1996 թ. ավարտել է Երևանի թիվ 121 միջնակարգ դպրոցը։ 1997-2001 թթ. սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետում և ստացել մարզիչ-մանկավարժի որակավորում։ Նրա կարծիքով՝ ավագ քրոջ՝ Ռոզիի հետ հարաբերություններում էլ մանուկ հասակում շահել է, քանի որ ամենափոքրն էր ընտանիքում։ Էդուարդը ընտանիքում եղել է կրտսեր երեխան։ 2007 թվականին ամուսնացել է Նարինե Զախարյանի հետ։ Ունի երկու երեխա՝ Նատալին, ով ծնվել է 2008թ.-ի օգոստոսի 12-ին և 2015 թ.-ի սեպտեմբերի 24-ին ծնված Դավիթը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Քալանթարյանը «Սպիտակ անկյուն» հաղորդաշարի հյուրն է».
- ↑ «Էդուարդ Քալանթարյանը zarkfoundation.com կայքում».
- ↑ ««Ֆուտբոլի ժամը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.