Էդուարդ Սողոմոնյան

հայ ըմբիշ

Էդուարդ Սողոմոնյան (պորտ.՝ Eduard Soghomonyan, փետրվարի 19, 1990(1990-02-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանում ծնված բրազիլացի հունահռոմեական ոճի ըմբիշ, 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոի և 2020 թվականին Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից։

Էդուարդ Սողոմոնյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան և  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 19, 1990(1990-02-19) (34 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
190 սանտիմետր
Քաշ՝130 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

Էդուարդ Սողոմոնյանը ծնվել է Երևանում, 2012 թվականից բնակվում է Բրազիլիայում։ 2015 թվականի մայիսին հաղթել է Բրազիլիայի առաջնությունում[1]։ 2015 թվականի նոյեմբերին Բուենոս Այրեսում՝ Հարավային Ամերիկայի առաջնությունում, Էդուարդ Սողոմոնյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ դրանով իսկ հնարավորություն ստանալով հանդես գալ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում[2]։ 2016 թվականի օգոստոսի Օլիմպիական խաղերում նա անհաջող է հանդես եկել՝ 1/8 եզրափակիչ փուլում պարտվելով վրացի Յակոբ Կաջայային և գրավել 16-րդ տեղը[3]։ 2020 թվականի մարտին Օտտավայում անցկացվող համաամերիկյան օլիմպիական որակավորման մրցաշարում արտոնագիր է ստացել Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար[4]։ 2021 թվականի օգոստոսին Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակիչում պարտվել է գերմանացի Էդուարդ Պոպին՝ վերջնական արդյունքում գրավելով 13-րդ տեղը[5]։

Նվաճումներ խմբագրել

  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2015 - 14
  • Հարավային Ամերիկայի ըմբշամարտի առաջնություն 2015 - 1
  • Ըմբշամարտի պանամերիկյան առաջնություն 2016 - 2
  • Օլիմպիական խաղեր 2016 - 16
  • Ըմբշամարտի պանամերիկյան առաջնություն 2019 - 8
  • Օլիմպիական խաղեր 2020 - 13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ըմբիշ Էդուարդ Սողոմոնյանը ներկայացնելու է Բրազիլիան
  2. Էդուարդ Սողոմոնյանը՝ Հարավային Ամերիկայի չեմպիոն
  3. Ռիո-2016. Էդուարդ Սողոմոնյանը ևս պարտվեց մեկնարկում
  4. «У кубинских «классиков» полный комплект олимпийских лицензий». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Представляющий Бразилию Эдуард Согомонян покидает Олимпиаду». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Սողոմոնյան» հոդվածին։