Էդուարդ Սեդրակյան

հայ նկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր

Էդուարդ Արտավազդի Սեդրակյան (ապրիլի 8, 1944(1944-04-08), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր (2009): Հայաստանի նկարիչների միության (1979): «Հայ կիրառական արվեստների և դիզայնի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (2014): ՌԴ-ի գեղարվեստների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (2015):

Էդուարդ Սեդրակյան
Ծնվել էապրիլի 8, 1944(1944-04-08) (80 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և մանկավարժ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Սեդրակյանը ծնվել է 1944 թվականին, Էջմիածնում։ 1963 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1963-1965 թվականներին նկարչություն է դասավանդել Ս. Սպանդարյանի անվան դպրոցում, 1972-1995 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գծանկարչության և դիզայնի ամբիոնում[1]։ 1996 թվականին հիմնադրել է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան և մինչև 2018 թվականը եղել այդ հաստատության հիմնադիր-ռեկտորը[2]։ 2009 թվականին Սեդրակյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 2019 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետում[1]։

Ցուցահանդեսներ խմբագրել

1971 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների[3]։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2007
  • ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգիր, 2007
  • Բնական և հասարակության գիտությունների միջազգային ակադեմիայի Պավել Տրետյակովի անվան մեդալ` մշակույթի և արվեստի զարգացման համար, Մոսկվա, 2007
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի և «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի դիպլոմ՝ դիզայնի ասպարեզում լուրջ ներդրումներ ունենալու համար, Մոսկվա, 2007
  • «Էթնո-էրատո» ազգային նորաձևության միջազգային մրցույթների հատուկ դիպլոմներ՝ ազգային արժեքների պահպանման և զարգացման համար, Ռուսաստան, 2007-2012
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի շնորհակալագիր, Մոսկվա, 2009
  • Մոնղոլիայի մշակույթի կրթության և գիտության նախարարության հատուկ դիպլոմ, Ուլան Բատոր, 2009
  • «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի Ալ. Ռոդչենկոյի անվան մեդալ, Մոսկվա, 2011
  • ՌԴ գեղարվեստի ակադեմիայի հարավային տարածաշրջանի դիպլոմ՝ կերպարվեստի ոլորտում մեծ ներդրման համար, 2014
  • Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի և «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի շնորհակալագիր՝ «Грани большого города» 3-րդ միջազգային ցուցահանդեսի նախագծի կազմակերպմանն ու իրականցմանը աջակցելու համար, Մոսկվա, 2014
  • Մոսկվայի Կառավարության «Մոսկովյան ազգությունների տան» շնորհակալագիրը՝ բազմազգ մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման և «Էթնո-Էրատո-2014» ազգային նորաձևության միջազգային մրցույթի կազմակերպման ու անցկացման համար, Մոսկվա, 2014
  • Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի և Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության դիպլոմ՝ դիզայնում մասնագիտական վարպետության և բարձր նվաճումների համար, Մոսկվա, 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Էդուարդ Արտավազդի Սեդրակյանի մասին ՀՊՄՀ կայքում
  2. «Edward Sedrakyan». www.education.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Նկարիչ Էդուարդ Սեդրակյանի բնապատկերները ներկայացվեցին հանրությանը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Էդուարդ Սեդրակյանը նշելու է 75-ամյակը՝ անհատական ցուցահանդեսով» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել