Սերգեյ Բալասանյան (կոմպոզիտոր)

կոմպոզիտոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Բալասանյան (այլ կիրառումներ)

Սերգեյ Արտեմի Բալասանյան (օգոստոսի 26, 1902(1902-08-26)[1][2], Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 3, 1982(1982-06-03)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ։ ՌՍՖՍՌ ժողովրդական արտիստ (1978), Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1957), Ստալինի մրցանակի երկրորդ աստիճանի դափնեկիր (1949)։

Սերգեյ Բալասանյան
Ծնվել էօգոստոսի 26, 1902(1902-08-26)[1][2]
Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1][2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 3, 1982(1982-06-03)[2] (79 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
Ժանրերօպերա[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրԵրևանի բանվորական թատրոն[1] և Մոսկվայի կոնսերվատորիա[1]
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1935)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Պատվո նշան» շքանշան,
, 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ, Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Բալասանյանը ծնվել է Աշխաբադում։ 1935 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ռադիոյի բաժինը։ 1948 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնում, 1965 թվականից՝ պրոֆեսոր։ 1962-1971 թվականներին եղել է ամբիոնի վարիչը։ 1931-1936 թվականներին եղել է Համամիութենական ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1936-1943 թվականներին՝ Ստալինաբադի տաջիկական ժողովրդական երաժշտական թատրոնի հիմնադիր կազմում, 1949-1954 թվականներին՝ ԽՍՀՄ մշակույթի նախարարության Ռադիոյի վարչության ղեկավարի տեղակալ։ 1964 թվականից եղել է Ռուսաստանի ԽՍՀ կոմպոզիտորների միության քարտուղարը։

Հեղինակել է օպերաներ, բալետներ, երաժշտություններ դաշնամուրի, սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի համար, մշակել է Կոմիտասի շուրջ 100 ժողովրդական երաժշտություն դաշնամուրի համար, երաժշտություններ Իսահակյանի և Տերյանի ռոմանսների հիման վրա, թատերական պիեսների և ֆիլմերի համար[3]։

Պարգևներ խմբագրել

  • Ռուսաստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1978)
  • Տաջիկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1957)
  • Ստալինի մրցանակի երկրորդ աստիճանի դափնեկիր (1949)

Գրականություն խմբագրել

  • Նելլի Շահնազարյան, Սերգեյ Բալասանյան, Մոսկվա, 1972։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 227