Էդուարդ Արմանի Չիչյան (ծնվել է ք. Երևանում, 2001 թվականի հունիսի 22-ին՝ առավոտյան ժամը 4։00-ին՝ ճիշտ այն օրն ու ժամին, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը)։ Արցախի 2-րդ պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է մարտական գործողությունների կիզակետում[1]։։

Էդուարդ Չիչյան

Պատերազմի առաջին օրվանից Էդուարդը ամենաթեժ կետերում մասնակցել է կատաղի մարտերին Ջրականի հատվածում՝ բարձր մակարդակով կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները, ինչի մասին են վկայում իր մարտական ընկերների և հրամանատարների վկայությունները։ «Առյուծի պես էր կռվում»,- փաստում է հրամանատարը։ Նույնիսկ թշնամու կողմից անհավասար պայքարում իրեն կցագրված զենքի ոչնչացումից հետո, շարունակեց պայքարը՝ օգնելով իր զինակիցներին՝ զենքի և զինամթերքի մատակարարման, լիցքավորման և սպասարկման հարցերում։

Կենսագրություն խմբագրել

2006-2014 թվականներին հաճախել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան։

2014-2017 թվականներին սովորել է Հայ-ռուսական համալսարանին կից «Ուսմունք» դպրոցում։

2017 թվականի ամռանը Էդուարդը «Կրթություն Պրահայում» ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մասնակցել է անգլերենի կատարելագործման ծրագրի՝ ստանալով հավաստագիր։

2018 թվականի ամռանը նույն ծրագրի շրջանակներում մասնակցել է անգլերենի մեկ այլ դասընթացի, որն այս անգամ տեղի էր ունեցել Միացյալ Արաբական Էմիրությունների Աբու-Դաբի քաղաքում։

2019 թվականից կրթությունը շարունակել է Հայ-Ռուսական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետում[2], աայնուհետև զորակաչվել է Հայկական բանակ։ Առաջին վեց ամիսը ծառայել է ՀՀ ՊՆ Լուսակերտի ուսումնական զորամասում, որտեղ սովորեց և գերազանց տիրապետում էր ԲՄ-21 Գրադ տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգին։ Ուսումնական զորամասում ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի և հրամանատարի կոչում։ Այնուհետև ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ Կապանի զորամասում։

2020 սեպտեմբերից գտնվում էր Արցախի հարավում՝ Ջրականում, որտեղ մասնակցում էր հերթական զինավարժություններին։

2020 թվականի հոկտեմբերի 9-ից լույս 10-ի գիշերը՝ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում, պատերազմի 14-րդ օրը, Էդուարդը, իր մի քանի զինակից ընկերների հետ համատեղ գիշերային հերթապահություն իրականացնելու ժամանակ զոհվում է թշնամու անօդաչու սարքի հարվածից[3][4]։

Պարգևներ խմբագրել

Հայաստանի ՊՆ Լուսակերտի ուսումնական զորամասի կողմից շնորհակալագիր ծնողներին իրենց որդուն բարոյամարտական ոգով դաստիարակելու և հայկական բանակի շարքերին անմնացորդ ծառայելու համար։

Հայաստանի նախագահի հրամանագրով կրտսեր սերժանտ[5]  Էդուարդ Արմանի Չիչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի աճյուն». Azatutyun.am. 2020 թ․ դեկտեմբերի 18.
  2. «Светлая память... Эдуард Читчян - студент I курса Российско-Армянского университета по направлению "Менеджмент" - героически погиб на фронте во время военных действий». 13 октября, 2020.
  3. «Մեր անմահացած հերոսները. լուսանկարներ». AraratNews. 16 հոկտեմբերի, 2020.
  4. «Տղաներ, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի /լուսանկարներ/». Analitik.am. 16 հոկտեմբերի, 2020.
  5. «Զոհվել է կրտսեր սերժանտ Էդուարդ Չիչյանը․ «Զոհվեց 19 տարեկանում՝ կյանքի համն ու հոտը դեռ չառած»». Iravaban.net. 12 հոկտեմբերի, 2020.
  6. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». president.am. 2020թ. հոկտեմբերի 19.