Էդուարդ Խոլոդնի
Էդուարդ Ֆեոդորովիչ Խոլոդնի (ռուս.՝ Эдуард Фёдорович Холодный, փետրվարի 27, 1940[1], Միլլերովո, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 18, 2010), խորհրդային և ռուս հոգեբույժ և բանաստեղծ։ Ռուսաստանցի գրողների միության անդամ (1993 թվականից)։ 1990 թվականին ստացել է «ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ» կոչումը։
Էդուարդ Խոլոդնի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1940[1] |
Ծննդավայր | Միլլերովո, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 18, 2010 (70 տարեկան) |
Գերեզման | Դոնի Ռոստով |
Մասնագիտություն | հոգեբույժ և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռոստովի պետական բժշկական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԷդուարդ Ֆեոդորովիչ Խոլոդնին ծնվել է ռազմական ինժեների և դեղագործի ընտանիքում։ Ոսկե մեդալով ավարտել է Դոնի Ռոստովի դպրոցներից մեկը։ 1957 թվականին ընդունվել է Ռոստովի բժշկական ինստիտուտ[2]։
Խոլոդնին Ի. Ն. Ստալսկու գլխավորած երիտասարդ գրողների ակումբի ակտիվ անդամ էր։ Նա սկսել է տպագրվել 1958 թվականին («Կոմսոմոլեց» թերթում)։ Խոլոդնին աշխատել է որպես բժիշկ, այնուհետև ղեկավարել է Գուկովոյի անհանգիստ հիվանդների տղամարդկանց հոգեբուժական բաժանմունքը։ 1967-2009 թվականներին Հյուսիսկովկասյան երկաթուղու հիվանդանոցում աշխատել է նախ որպես սովորական, այնուհետև՝ գլխավոր հոգեբույժ[2]։
1976 թվականին լույս է տեսել Էդուարդ Խոլոդնու բանաստեղծական առաջին գիրքը՝ «Խոնարհում»-ը։ Դրան հաջորդել են մյուսները։ Վերջին ժողովածուն լույս է տեսել հեղինակի մահվան տարում։ Ժողովածուներից բացի, նրա բանաստեղծությունները տպագրվել են ալմանախներում, «Դոն» և «Կովչեգ» ամսագրերում[2]։
Իր ստեղծագործություններում Խոլոդնին հակված է եղել փոքր ձևերին և լակոնիկությունը։ Մշակել է տարբեր թեմաներ՝ կանանց նկատմամբ սիրուց, մինչև պատերազմ և խաղաղություն, բարին ու չարը[2]։
Խոլոդնին կատարել է ամերիկյան դասականների, օրինակ՝ Հենրի Լոնգֆելոյի, բանաստեղծությունների թարգմանությունները, ինչպես նաև թարգմանություններ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների լեզուներից, բուլղարերենից, հունգարերենից, որոնք հետագայում հրապարակվել են[2]։
Թաղված է Դոնի Ռոստով քաղաքի Հյուսիսային գերեզմանատանը[2]։
ԱՆձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է եղել երեք անգամ. առաջին կինը ևս եղել է հոգեբույժ, երկրորդը՝ վավերագրական կինոյի սցենարիստ, երրորդը՝ նկարիչ։ Ընդ որում, երեքն էլ միմյանց հետ ընկերություն են արել[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/kholodnyj-eduard-fedorovich.htm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Холодный Эдуард Федорович».
- ↑ «Поймёт только тот, кто влюблён (поэт и врач Эдуард Холодный)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՍտեղծագործություններ
խմբագրել- Поклонение. Стихи. — Ростов-на-Дону: Ростиздат, 1976.
- Светотень. Стихи. — Ростов-на-Дону: Ростиздат, 1981.
- Ветви кроны. Стихи. — Ростов-на-Дону; Ростиздат 1990.
- Тайное единство. Стихи. — Ростов-на-Дону: изд-во РГУ, 1991.
- Встречный взгляд. Стихи. — Ростов-на-Дону: изд-во «Гефест», 1996.
- …А что мне в имени твоем? Пушкинская тетрадь. — Ростов-на-Дону: изд-во «Гефест», 1997.
- Объединенные любовью. Стихи. — Ростов-на-Дону: изд-во «Гефест», 1998.
- Избранное. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000.
- Струна. Стихи. — Ростов-на-Дону: изд-во РГУ, 2003.
- Эшелон Мандельштама. Стихи — Ростов-на-Дону: изд-во РГУ, 2003.
- Уличный скрипач. Стихи в двух томах. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2005.
- Чеченская рана. Стихи. — Ростов-на-Дону: МП «Новая книга», 2007.
- Таинство света. Стихи разных лет. — Ростов-на-Дону, МП «Новая книга», 2008.
- Давай с тобой поплачем по-еврейски. Стихи (в серии «32 полосы») — Таганрог: изд-во «Нюанс», 2010.
- Лицо. Последние стихи. — Ростов-на-Дону, 2010.