Էդուարդ Դայան

հայ ջութակահար

Էդուարդ Արամայիսի Դայան (հոկտեմբերի 28, 1930(1930-10-28)[1], Երևան - հուլիսի 14, 2009(2009-07-14)[2]), ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)։

Էդուարդ Դայան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1930(1930-10-28)[1]
Երևան
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհուլիսի 14, 2009(2009-07-14) (78 տարեկան)
Մասնագիտությունջութակահար և երաժշտության դասախոս
Գործիքներջութակ
ԱշխատավայրՆովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1954)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

1954 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։

Եղել էր Դավիդ Օյստրախի սաներից։

1955-1960 թվականներին եղել է Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիկ, օպերայի և բալետի թատրոնի նվագախմբերի, լարային քառյակի ջութակահար։ 1961 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1984 թվականից, 1976 թվականից՝ որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան, 1987-1989 թվականներին՝ պրոռեկտոր։ 1995 թվականին՝ ասպիրանտուրայի բաժնի վարիչ։ Որպես մենակատար ելույթներ է ունեցել Չինաստանում, ԱՊՀ երկրներում[3]։ Հեղինակ է մեթոդիստական ձեռնարկների։ Դասավանդել է նաև Երևանի Պյոտր Չայկովսկու անվան և Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցներում։

Մրցանակներ

խմբագրել
  • Համամիութենական փառատոնի դափնեկիր, Մոսկվա, 1957

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=938
  2. Էդուարդ Դայանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ

խմբագրել